Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի          Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի       Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն    

26 հուն 2023 14:10

Պրիգոժինի հանդեպ քրեական գործը չի կարճվել. ռուսական ԶԼՄ-ներ

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի գործը՝ խռովություն կազմակերպելու մասին, չի կարճվել:  Այս մասին հաղորդում են ռուսական պետական ТАСС և Интерфакс լրատվական գործակալությունները` վկայակոչելով Ռուսաստանի գլխավոր դատախազության իրենց աղբյուրին:  

«Պրիգոժինի նկատմամբ քրեական գործը չի փակվել: Հետաքննությունը շարունակվում է», - ասել է ТАСС-ի աղբյուրը։
Ավելի վաղ նման հրապարակում էր արել Коммерсантъ պարբերականը:  Ըստ Коммерсантъ-ի աղբյուրի՝ դատախազությունում  հայտնել են, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը չի չեղարկվել, խռովության գործով հետաքննությունը շարունակվում է, իսկ «այլ որոշում կայացնելու համար չափազանց քիչ ժամանակ է անցել»։

Զինված ապստամբություն հրահրելու վերաբերյալ քրեական գործը հարուցվել է հունիսի 23-ի երեկոյան՝ այն բանից հետո, երբ Պրիգոժինը մեղադրեց ռուս զինվորականներին «Վագներ»-ի դիրքերը գնդակոծելու մեջ և «արդարության երթ» հայտարարեց Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարության դեմ։ Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ Պրիգոժինը դադարեցրեց առաջխաղացումը և զորքերը վերադարձրեց դաշտային ճամբարներ։

Հունիսի 24-ի երեկոյան Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել էր, որ Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը կկարճվի, Պրիգոժինը կմեկնի Բելառուս, իսկ ապստամբությանը մասնակցած վարձկանները հետապնդման չեն ենթարկվի՝ հաշվի առնելով նրանց վաստակն առաջնագծում:
Պրիգոժինի գտնվելու վայրը ներկայում անհայտ է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր