Ադրբեջանը պատրաստ է գա՞զ տրամադրել Հայաստանին.Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»          Տեսանյութ.Մենք այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ և զղջում ենք       Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 27-ի համար    

28 հուն 2023 15:50

Արցախում վերջին օրերին անհանգստացնում են ռուս խաղաղապահներին պատկանող ուղղաթիռների հաճախակի թռիչքները

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.


«Ինչո՞ւ են Արցախի երկնքում ռուսական ուղղաթիռներ թռչում։ 


Արցախում վերջին օրերին անհանգստացնում են ռուս խաղաղապահներին պատկանող ուղղաթիռների հաճախակի թռիչքները, որոնք մեկնում են ՀՀ և վերադառնում։


Իրականում ռուսական ռազմական ուղղաթիռները թռչում են Գյումրիի 102 ռազմաբազա և այնտեղից սնունդ և այլ իրեր հասցնում Արցախի ռուս խաղաղապահներին, որոնց համար ևս Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը։




Ադրբեջանն առաջարկում է, որ Արցախը և ռուս խաղաղապահները սնունդ և այլ ապրանքներ ձետք բերեն Աղդամի հարակից տարածքներից, այսինքն Ադրբեջանից, ինչին սկզբունքորեն դեմ են արտահայտվում ինչպես Արցախի կառավարությունը, այնպես էլ ռուսական խաղաղապահ զորքի հրամանատարությունը։ Ադրբեջանի առաջարկները նույնիսկ չեն էլ քննարկվում։


Ռուսական կողմը իր ռազմական ուղղաթիռներով ոչ միայն սնունդ և այլ իրեր է տեղափոխում Արցախ, այլև փորձում է սահմանափակ քանակով հումանիտար աջակցություն ցույց տալ Արցախում բնակվող մեր հայրենակիցներին։


Մի խոսքով, վերադարձել ենք մինչև 1992 թվականի շրջանը, երբ էլի փակ էր ճանապարհը, և միայն 92-ի մայիսի 18-ի Բերձորի ազատագրումով բացվեց կյանքի ճանապարհը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր