18-ամյա Դավիթ Մինասյանը «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխվել է Աբովյան ՔԿՀ          Ապրիլի 14-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 14-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

01 հուլ 2023 18:30

Տղամարդը հղիության թեստ է հանձնել, որի պատասխանը դրական էր

Հորդանանում տղամարդը հղիության թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է եղել, ինչը զարմացրել է բժիշկներին։ Այս մասին տեղեկացրել է The Jerusalem Post-ը։


42-ամյա տղամարդը դիմել է բժշկի՝ որովայնի անտանելի ցավի պատճառով։ Դրանից հետո պացիենտը հղիության թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է եղել։ Իրավիճակը պարզելու նպատակով ցնցված բժիշկները հորդանանցուն ուղարկել են հետագա բուժզննման։

Լրացուցիչ զննումից հետո բժիշկները պացիենտի մոտ հայտնաբերել են ուռուցք, որը մետաստազներ է ունեցել լյարդում։ Հիստոպաթոլոգիայի մասնագետ Հուսամա Աբու Ֆարսկակհի խոսքով՝ նորագոյացությունն արտադրել է հորմոններ, որոնք սովորաբար լինում են հղիության ժամանակ, ինչն էլ հանգեցրել է թեստի դրական արդյունքին։

Պացիենտի վիճակը հազվադեպ բժշկական շեղում է, որը հատուկ մասնագիտացված բուժում է պահանջում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր