Տեսանյութ.Արգելվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելքը Հայաստանից, քրեական հետապնդում է հարուցվել նրա նկատմամբ          Իջևան-Սևան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած       «Սաշիկի 50-50»-ի միֆի տակ մնացած Նիկոլը իրական 50-50 է մտել Ալիեւի հետ՝ բոլորիս հաշվին, Հայաստանի հաշվին    

03 հուլ 2023 13:55

Տեսանյութ.Մահափորձ Ղրիմի ղեկավար Ակսենովի դեմ. փորձել են պայթեցնել նրա մեքենան

Անվտանգության ուժերը կանխել են Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովի դեմ մահափորձը, հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ)։
«Բերման է ենթարկվել 1988 թվականին ծնված Ռուսաստանի քաղաքացի, որը հավաքագրվել է և անցել Ուկրաինայի տարածքում հետախուզական-դիվերսիոն գործունեության, այդ թվում՝ ականապայթուցիկ պատրաստության դասընթացներ»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
 
Տղամարդը, իբր, ծրագրել է պայթեցնել Ակսենովի մեքենան, սակայն բռնվել է ռումբը թաքստոցից հանելիս։
ԱԴԾ-ն քրեական գործ է հարուցել ահաբեկչության փորձի և պայթուցիկ նյութերի ապօրինի ձեռքբերման հոդվածներով։ Կասկածյալը ձերբակալված է և արդեն խոստովանել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր