Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ          «Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է       Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո    

03 հուլ 2023 19:03

ՌԴ-ում Պրիգոժինի ապստամբության փորձի ժամանակ վրացական ընդդիմությունը ծրագրում էր տանկերով մտնել Աբխազիա, Հարավային Օսիա և նույնիսկ Սոչի

Ռուսաստանում Պրիգոժինի ապստամբության փորձի ժամանակ վրացական ընդդիմությունը ծրագրում էր տանկերով մտնել Աբխազիա, Հարավային Օսիա և նույնիսկ Սոչի. այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

«Այդ օրը մենք ընդդիմությանը կոչ արեցինք առավոտյան հանգիստ հետևել իրադարձություններին: Սակայն արմատական ​​ընդդիմությունը չլսեց մեր խորհուրդը: Մենք հիշում ենք, թե ինչպես էին հավաքական «Ազգային շարժումը» (ընդդիմությունը) երկրպագում Պրիգոժինին, ինչպես էին կարգախոսներ և բանաստեղծություններ նվիրում նրան, ինչպես էին պլանավորել Պրիգոժինի հաջողության դեպքում տանկերով մտնել ոչ միայն Աբխազիա և Ցխինվալ, այլ նաև գրավել Սոչին»,- գրել է Կոբախիձեն Facebook-ի իր էջում։

«Ընդդիմությունը ցույց տվեց, որ օգտագործում է ցանկացած պատրվակ՝ Վրաստանում երկրորդ ճակատ բացելու համար»,- ամփոփել է Կոբախիձեն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր