Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

04 հուլ 2023 13:30

Ադրբեջանի բանակը զորավարժություններ է անցկացնում Նախիջևանում

Առանձին համազորային բանակում տեղի են ունեցել հրամանատարաշտաբային զորավարժություններ, տեղեկացվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում։
Նախիջևանում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացնում։ 

Տեղեկատվության համաձայն՝ «տագնապով ոտքի հանված ստորաբաժանումները, զորամասերն ու միավորումները դուրս են բերվել մշտական տեղակայման վայրերից եւ բերվել տարբեր աստիճանի պատրաստվածության վիճակի»։


Տեղեկացվել է, որ «գործի է դրվել կապի դաշտային հանգույցը։ Կառավարման կազմակերպման համար ապահովվել է տեղեկատվության միջշտաբային փոխանակման որակյալ կատարում հենակետային եւ շարժական ռադիոհանգույցներից։


Մշակվել է գրոհ «Մի-17» տրանսպորտային-մարտական ուղղաթիռներից՝ տարբեր մարտական մանեւրների օգտագործմամբ։ Գործի են դրվել ՀՕՊ ստորաբաժանումներ, որոնք կատարել են տարբեր բարձրություններում հակառակորդի օդային հարվածները հետ մղելու գործողություններ։


Իրական մարտի պայմաններում հրամանատարների եւ մարտական հաշվարկների հմտությունների կատարելագործման նպատակով բանակային ավիացիան կատարել է գործնական թռիչքներ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր