ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

04 հուլ 2023 14:09

Չգիտեմ, թե ինչու՞ է Վարդան Օսկանյանը որոշել, որ տասնյակ անհաջող փորձերից հետո իր մոտ միևնույն է ստացվելու է ժողովրդին հիմարացնել

 Չգիտեմ, թե ինչու՞ է Վարդան Օսկանյանը որոշել, որ տասնյակ անհաջող փորձերից հետո իր մոտ միևնույն է ստացվելու է ժողովրդին հիմարացնել, բայց փաստ է, որ նորից սխալվել է։




Այս մասին Ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:


«Նախ գնացել ստորագրում է մի օրենքի նախագծի տակ, որն ասում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելը պիտի ենթադրի քրեական պատիժ։


Շատ լավ, բայց նույն Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանն անձամբ են բանակցել մի տարբերակի շուրջ, որով Ղարաբաղը պիտի փոխանակվեր Մեղրիի շրջանի հետ։ Եթե Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չէին ճանաչում, էդ ինչպե՞ս էին ՀՀ սուվերեն տարածք Մեղրին դրա դիմաց Ադրբեջանին տալիս։ Ու դեռ մի բան էլ Քոչարյանը գլուխ էր գովում վարչապետ Արամ Սարգսյանի մոտ, որ այդ տարբերակը ինքն է չեխ լրագրողի միջոցով դրել հայր Ալիևի սեղանին։


Բայց սա դեռ ամենը չէ, Օսկանյանն ասում է.- «Պատերազմը ոչ թե քիչ հավանական էր, այլ բացառված էր, Փաշինյանն է իր քայլերով պատերազմը բերել ժողովրդի գլխին»։


Այստեղ էլ նախ պետք է հարցնել, բա եթե բացառված էր, ապա ի՞նչ էր Ապրիլյանը։ Լավ եթե նույնիսկ պնդում եք, որ Ապիլյանից հետո էր բացառված, ապա այդ դեպքում ի՞նչ էր խոսում Սերժ Սարգսյանը հեղափոխությունից մեկ շաբաթ առաջ ԱԺ ամբիոնից։ Այդ ի՞նչ բանակցային փակուղու մասին էր խոսում, այդ ի՞նչ ռազմական ճանապարհի մասին էր խոսում, որից Ադրբեջանը ըստ իրեն չէր պատրաստվում հրաժարվել։


Լավ, պարոն Օսկանյանը իրոք մտածում է, որ մարդիկ հիշողություն չունե՞ն։


Իսկ ստորագրահավաքի մասով էլ, Օհանյանին ու մյուսներին ընդամենը ոգևորում է փաստը, որ օրենքը հետադարձ ուժ ունենալ չի կարող ու հիմա սոխակ կտրած խոսել է, որ խոսում են»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր