Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

04 հուլ 2023 18:00

Ես իսկապես վախենում եմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար. ԵԽ պատգամավոր Փոլ Գավան

«Ես շատ մտահոգված եմ Ադրբեջանի պետական լրատվամիջոցների՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ նոր պատերազմի մասին հաղորդումներով», — Alpha News-ին տված հարցազրույցում ասել է իռլանդացի խորհրդարանական, ԵԽԽՎ «Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ մուտքի ապահովում» բանաձեւի հեղինակ Փոլ Գավանը:

Նա հիշեցրել է, որ հունիսի վերջին ԵԽԽՎ-ում կարեւոր բանաձեւ է ընդունվել, որով Ադրբեջանին կոչ է արվում դադարեցնել հայերի նկատմամբ ատելության հրահրումը, ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը, ինչպես նաեւ փաստահավաք առաքելությանը թույլ տալ այցելել Լեռնային Ղարաբաղ:

«Մեծ մտահոգություն է առաջացնում, որ բանաձևի և դրա հանձնարարականի դրույթները կատարելու փոխարեն, ըստ էության, պարզվում է՝ հռետորաբանությունն ուժգնացել է, և ես իսկապես վախենում եմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, քանի որ ևս մեկ պատերազմի մասին խոսակցությունները բացարձակապես անընդունելի են և մարտահրավեր են նետում մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության բոլոր այն սկզբունքներին, որոնք սատարում է Եվրոպայի խորհուրդը: Ես ուզում եմ չափազանց հստակ լինել՝ ես այս պահին շատ մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բարեկեցության, առողջության և անվտանգության համար», — նշել է Գավանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր