Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի          Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի       Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն    

06 հուլ 2023 10:59

Արցախը միայն իր ներքին ռեսուրսների հաշվին է իր գոյությունը պաշտպանում․թող ոչ ոք չմտածի, որ այս ամենի հանդուրժումը բացասական հետևանք չի ունենալու

Արցախցին այսօր ապրում է ներսում մեր գյուղացիների կողմից ստեղծված գյուղատնտեսական մթերքի հաշվին և այն պահուստային ֆոնդի հաշվին, որը մենք ունեցել ենք: Պարզ է, որ մեր ունեցած պաշարներն անսպառ չեն:  Այս մասին ասաց ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջ-ասուլիսին՝ նվիրված շրջափակման հետևանքով Արցախում խորացող ճգնաժամին: Պետնախարարը ևս մեկ անգամ բարձրաձայնեց, որ հունիսի 15-ից Արցախը միայն իր ներքին ռեսուրսների հաշվին է իր գոյությունը պաշտպանում:

«Պայմաններն աննկարագրելիորեն ծանր են։ Ավելի քան 20 օր է՝ արցախցիները՝ հղիները, երեխաները, տարեցները, զրկված են անհրաժեշտ քանակի միրգ ու բանջարեղեն օգտագործելու հնարավորութունից։ Բացակայում են հիգիենայի տարրական պայմանները։ Մարդիկ զրկված են նաև հիվանդին հիվանանոց տեղափոխելու հնարավորությունից։ Շրջանների բնակիչներն ամբողջությամբ կտրված են Ստեփանակերտից, և հիվանդներին մայրաքաղաք չեն կարողանում հասցնել։ Հայաստանից գազամատակարարման և էլեկտրաէներգիայի դադարեցման հետևանքով մարդիկ ընդամենը մի քանի ժամ են էլեկտրաէներգիա ստանում»,- Արցախում ստեղծված ճգնաժամին իրավիճակը ներկայացրեց պետնախարարը։

Արցախցի պաշտոնյան այս ամենը ոչ թե մարդու իրավունքների խախտում, այլ ոչնչացում է համարում։ Ըստ Ներսիսյանի՝ թող ոչ ոք չմտածի, որ այս ամենի հանդուրժումը բացասական հետևանք չի ունենալու մնացած հավաքական աշխարհի վրա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր