Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը          Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում       Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի    

06 հուլ 2023 13:06

ԱՄՆ-ը կարող է զորքեր ուղարկել Պուտինի ուժերին հակազդելու համար, եթե Ուկրաինան պարտվի պատերազմում

ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը խոստովանել է, որ ԱՄՆ-ը կարող է զորքեր ուղարկել Վլադիմիր Պուտինի ուժերին հակազդելու համար, եթե Ուկրաինան պարտվի Ռուսաստանի հետ պատերազմում։ Այս մասին Փենսը հայտարարել է The Hugh Hewitt Show-ի եթերում։  Նա ասել է, որ «այն, ինչ կատարվում է Ուկրաինայում այս պահին, պարզապես պատերազմ չէ, դա չարիք է», փոխանցում է VOA-ն։
 
Նախագահի պոտենցիալ հանրապետական թեկնածու Փենսն անցած շաբաթ անակնկալ ուղևորություն է կատարել Ուկրաինա, որտեղ հանդիպել է նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և շրջել Ռուսաստանի հարձակումներից տուժած վայրերում: «Ես հեռացա այնտեղից՝ ինչպես երբեք համոզված լինելով, որ մեր ազգային շահերից է բխում ուկրաինացի զինվորականներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել՝ պայքարելու և ռուսական ներխուժումը հետ մղելու համար», – ասել է Փենսը։
 
«Ես կասկած չունեմ, որ եթե Վլադիմիր Պուտինը գրավի Ուկրաինան, ապա շատ ժամանակ չի անցնի, երբ ռուս զինվորականները կհատեն սահմանը, և մենք ստիպված կլինենք ուղարկել մեր տղամարդկանց և կանանց՝ նրանց դեմ կռվելու», – շարունակել է նա։ «Այդ պատճառով էլ, եթե դուք պատրաստ եք պայքարել ԱՄՆ թշնամիների հետ ձեր հողում, մենք ձեզ պայքարի միջոցներ կտրամադրենք, որպեսզի համազգեստավոր մեր կանայք ու տղամարդիկ ստիպված չլինեն կռվել նրանց հետ։
 
Եվ ես դրա կողմից եմ հանդես գալու քարոզարշավի ընթացքում»,-հայտարարել է Փենսը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր