Զախարովան քննադատել է Մակրոնին.կարող եմ փաստել, որ այս բոլոր գործողությունները, ցուցադրական քայլերն ուղղված են ոչ թե կողմերին օգնելուն, այլ ՌԴ-ին կարգավորման գործընթացից դուրս մղելուն

«Ես ձեզ կարող եմ ասել, որ նման հայտարարություններից հետո զգացողություն է առաջանում, որ նախագահ Մակրոնի համեստությունը զիջում է միայն նրա տղամարդկությանը։ Մենք, իհարկե, չենք դադարում զարմանալ Ֆրանսիայի նախագահի ահա այսպիսի բնութագրերից այն մասին, թե ինչ պաթոսով է նա խոսում իր անձնական դերի, վաստակի մասին ե՛ւ ղարաբաղյան կարգավորման, ե՛ւ այլ հարցերում նույնպես։ Ափսոս, որ չի խոսել այդքան բեղմնավոր աշխատանքի արդյունքների մասին։ Գործընթացը կա, իսկ արդյունքը՝ ոչ։ Եվ, իմիջիայլոց, ոչ ոք երբեք չի տեսել այդ արդյունքները ոչ միայն ղարաբաղյան կարգավորանը Ֆրանսիայի միջնորդության, այլեւ շատ այլ գործերի հարցում, որոնք Մակրոնը քանիցս ձեռնարկել է։ Մենք վաղուց արդեն պատրանքներ չունենք Լեռնային Ղարաբաղի դժվար խնդիրների լուծման գործում դրական ավանդ ներդնելու Ֆրանսիայի ունակության հարցում, ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը սաբոտաժի ենթարկելը, իսկ ըստ էության՝ խափանելը, այդ թվում եւ Փարիզ ջանքերով 2022թ., անցած տարվա աշնանը Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի կողմից բանաձեւի ընդունումը, որով դատապարտվում էր, ինչպես իրենք էին գրել, Ադրբեջանի ագրեսիան, եւ պահանջվում էր պատժամիջոցներ մտցնել երկրի եւ նրա պաշտոնատար անձանց դեմ, Փարիզի կողմից Հայաստանում Քաղաքացիական առաքելության ծավալումը՝ կասկածելի մանդատով եւ առանց հաշվի առնելու Ադրբեջանի կարծիքը։
Սրանք բոլորը ֆրանսիական օրակարգի վառ օրինակներն են այս տարածաշրջանային հակամարտությունում, որը պահանջում է իմացություն, պրոֆեսիոնալ գործողություններ։ Ես կարող եմ փաստել, որ այս բոլոր գործողությունները, ցուցադրական քայլերն ուղղված են ոչ թե կողմերին օգնելուն, այլ ՌԴ-ին կարգավորման գործընթացից դուրս մղելուն եւ սեփական քաղաքական, երբեմն էլ պարզապես նախընտրական նպատակների իրականացմանը։ Դրանք ոչ միայն դրական արդյունք չեն ունեցել բանակցային գորընթացում, այլեւ, հակառակը, վարկաբեկել են Ֆրանսիայի դերը որպես միջնորդի հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Բայց, հասկանում եք, ինքնափիառը դեռ ոչ ոք չի չեղարկել, ամեն մեկն ինքն է անում իր ընտրությունն այս իմաստով։ Գուցե դա միակն է, ինչը մնացել է նրանց»,- ասել է Զախարովան։