ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ          «Սա քերելու մշակույթն ամրապնդելուն միտված օրենք է», ՔՊ–ն դեմ քվեարկեց համընդհանուր հայտարարագրման մասին օրենքը չեղարկելուն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին    

07 հուլ 2023 09:57

Պատրաստ է Բաքվի հետ երկխոսելու՝ պայմանով.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել եւ ասել, որ պատրաստ են Բաքվի հետ երկխոսելու, մի պայմանով` եթե Ռուսաստանը ստանձնի միջնորդի դերը։ Այսինքն՝ ԱՄՆ միջնորդությունը մերժում են, որովհետեւ նրանք բացառապես ինտեգրման են մղում Արցախը, իսկ ռուսների հետ դեռ կա շանս՝ դրանից խուսափելու: Պաշտոնական հաղորդագրությունում ՌԴ-ի  մասը բացակայում է: Ասված է. «Այդ համատեքստում կուզեի ընդգծել, որ Արցախի Հանրապետությունը մնում է հավատարիմ իր կառուցողական կեցվածքին եւ պատրաստ է քաղաքակիրթ երկխոսությամբ քննարկել ու խաղաղ միջոցներով կարգավորել բոլոր հիմնախնդիրները»։


Արայիկ Հարությունյանն ընդգծել է ադրբեջանական աճող սպառնալիքների պայմաններում օրեցօր սրվող անվտանգային ու հումանիտար իրավիճակը լրջագույն մարտահրավերներ է հարուցում Արցախի ժողովրդի գոյության համար: Մինչդեռ նախկինում հրաժարվում էին  բանակցություններից, քանի որ «Բաքուն մեզ հետ մի թեմա է քննարկում՝ ինտեգրացիայի թեման», խորհրդարանում պատգամավորների հետ հանդիպմանն ասել էր Արայիկ Հարությունյանը։ Հաշվի առնելով Արայիկ Հարությունյանի` Պուտինին գրած նամակը, չի բացառվում, որ Բաքվի հետ բանակցություններն իրականացվեն ՌԴ-ի միջնորդությամբ»:




Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր