Ճապոնիայում 16 րոպեի ընթացքում տեղի է ունեցել չորս երկրաշարժ          Տեսանյութ․Սուրբ Ծնունդը հոգեպես վերափոխվելու, մեր ուխտն առ Աստված նորոգելու գեղեցիկ առիթ է․ Ճրագալույցի Պատարագ՝ Մայր Տաճարում       Վեհափառ Հայրապետը կորոշի՝ ինչպես վարվել 10 եպիսկոպոսների հետ    

07 հուլ 2023 14:06

Սպիտակ տունը գտնում է, որ կասետային զենքը կարող է արագացնել ուկրաինական հակահարձակման տեմպերը

ԱՄՆ-ը արդեն որոշում է կայացրել Ուկրաինայի զինված ուժերին կասետային զինամթերք մատակարարել։ Այս մասին The New York Times-ին (NYT) հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչը։


Որոշումը կայացվել է Սպիտակ տանը մի քանի ամիս տևած քննարկումներից հետո՝ ասել է աղբյուրը։ Նա ընդգծել է, որ կասետային զենքը կարող է արագացնել ուկրաինական հակահարձակման տեմպերը։


NYT-ն նաև նշում է, որ որոշումը թելադրված է եղել Ուկրաինայի զինված ուժերում կենդանի ուժի պակասը փոխհատուցելու, ինչպես նաև «խրամատավորված ռուսական բանակի պաշտպանությունը ճեղքելու» մտադրությամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Լորա Կուպերը։


Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է զգույշ լինել Ուկրաինայի համար կասետային զինամթերքի ընտրության հարցում։ Նրա խոսքով՝ ամերիկյան իշխանությունները նախապատվությունը կտան չպայթող ռումբերի ցածր գործակցով արկերին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր