Արարատի մարզում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Volvo» բեռնատարը          Մարտի 9-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Իրանի նոր հոգևոր առաջնորդ է ընտրվել 56-ամյա այաթոլլահ Մոջթաբա Խամենեին    

08 հուլ 2023 17:14

Տեսանյութ.Տիգրան Պետրոսյանը՝ Արցախից 20-30 հազար մարդու դուրս գալու լուրերի մասին

Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանն Արցախի Հանրայինի եթերում անդրադարձել է լուրերին, ըստ որի՝ Արցախից շատ մարդ է դուրս գալիս:
 
«Տեսել եմ, որ ֆեյսբուքյան որոշ օգտատերեր խուճապ են տարածում՝ խոսելով 20-30 հազար մարդու դուրս գալու մասին: Նման բան չկա, դա իրականությանը չի համապատասխանում: Բայց նաև ուզում եմ շեշտել, որ տոտալ բլոկադայի ու ռուս խաղաղապահների անգործության պարագայում մեծանում է հանրային դժգոհությունը, մարդիկ ասում են՝ արդյո՞ք հնարավորություն ենք ունենալու շարունակել այստեղ նորմալ ապրել»,- նշել է Պետրոսյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր