Կոտայքում՝ Ձորաղբյուրի ճանապարհին «Lada Priora»-ն գլխիվայր շրջվել է          Հանրապետականները 400 հոգի մարդ չունեն ընտրություններին մասնակցեն, ինչ իմպիչմենտ կարող են անել       Իմպիչմենթը և ընտրական գործընթացները հակասող չեն միմյանց, իսկ փողոցային պայքարի դեպքում՝ իրար փոխլրացնող են    

08 հուլ 2023 12:24

Եվրոպայի երիտասարդների առաջնությունների հաղթող Էրիկ Իսրայելյանը հայտարարել է, որ զղջում է իր արածների համար

Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների առաջնությունների հաղթող Էրիկ Իսրայելյանը հայտարարել է, որ զղջում է իր արածների համար և բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանին ու ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին խնդրում է ներողամիտ լինել իր նկատմամբ՝ թույլ տալով մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Գրել էինք, որ Կառավարությունը երեկ կայացրած որոշումով դադարեցրեց սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար Էրիկ Իսրայելյանին տրված տարկետումը:

Որոշման համար հիմք է հանդիսացել «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի» մայիսի 4-ի գրությունը, որտեղ նշվել է, որ Էրիկ Արամի Իսրայելյանը չի հանդիսանում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր