Մարտի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կհուղարկավորեն իր հայրենի Մաշհադ քաղաքում       Ինչու՞ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգևոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով    

10 հուլ 2023 13:29

Տեսանյութ.Մոսեսյանի կամային հաղթանակը ադրբեջանցու նկատմամբ․ 0:9-ից հետո՝ 17:11

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ Եղիշե Մոսեսյանը Հունգարիայի Կապոսվար քաղաքում անցկացվող Եվրոպայի մինչեւ 15 տարեկանների առաջնության 62 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում տպավորիչ կամային հաղթանակ է տարել ադրբեջանցի Նիհադ Աբասովի նկատմամբ։ Ընթացքում 0:9 հաշվով պարտվելուց հետո հայ ըմբիշը կարողացել է մրցակցին պարտության մատնել 17:11 հաշվով։
Եղիշե Մոսեսյանը հասել էր եզրափակիչ եւ 3:1 հաշվով հաղթել վրացի Կովա Գոգվաձեին:
Հայաստանի թիմն առաջնությունն ավարտել էր 1 ոսկե, 2 արծաթե եւ 3 բրոնզե մեդալով։
Արծաթե մեդալակիրներ էին դարձել Արմեն Պապիկյանը (44 կգ) եւ Բալաբեկ Մարկոսյանը (48 կգ), բրոնզե մեդալակիրներ՝ Վլադիմիր Գալինսկին (38 կգ), Սուրեն Իշխանյանը (41 կգ) եւ Դավիթ Դավթյանը (57 կգ):



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր