Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

13 հուլ 2023 11:30

Տեսանյութ.Զելենսկին Լիտվայի առաջին տիկնոջը ողջունել է համբույրներով. կնոջ արձագանքն ապշեցրել է օգտատերերին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կնոջ հետ մասնակցել է Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Այնտեղ նրանք հանդիպել են, մասնավորապես, Լիտվայի առաջին տիկնոջ՝ Դիանա Նեպայտե-Նաուսեդիենեի հետ։ Զելենսկին նրան ողջունել է համբույրներով և գրկախառնություններով։


Նախագահը գրկել է Լիտվայի առաջին տիկնոջը և երեք անգամ համբուրել նրա այտերը։ Ելենա Զելենսկայայի արձագանքը ապշեցրել է օգտատերերին:


Բանն այն է, որ սկզբում Ուկրաինայի առաջին տիկինը զարմացած նայել է ամուսնուն, ապա՝ գրկել նրա մեջքը։ Այնուհետև, երբ լուսանկարման ժամանակ Զելենսկին ցանկացել է բռնել նրա ձեռքը, Զելենսկայան հրաժարվել է։ Այս ամենի տեսագրությունը արագորեն տարածվում է համացանցում:


Օգտատերերը կատակում են «մեկ համբույրի պատմության» մասին և գրում, որ Զելենսկայան «սպանում է» իր արձագանքով։ Մեկնաբանների խոսքով՝ առաջին տիկինը բավականին զվարճալի է եղել ամուսնուց շփոթված ու «նեղացած» վիճակում։


 
Բացի այդ, մեկնաբանները հիշեցրել են, որ այժմ Զելենսկին կրկին «կմնա առանց նախաճաշի»։ Օգտատերերը նաև գրում են.


«Զգացողություն է, երբ 152 միլիոն մարդ վախենում է ուկրաինացի տղամարդուց, բայց տղամարդը միշտ վախենում է իր կնոջից», «Նորից նախաճաշ չի լինի», «Թեև դու նախագահ ես, բայց գլխավորը կինն է»:


Հիշեցնենք՝ 2022 թվականի վերջին Զելենսկին պատմել էր պատերազմի ժամանակ կնոջ հետ հարաբերությունների մասին։ Հարցազրույցի ժամանակ նա նշել էր, որ ոչ ոք իր համար նախաճաշ չի պատրաստում։ Այդ պահին նրա կողքին առաջին տիկինն էր, ով չէր կարողացել թաքցնել զարմանքը։ Դրանից հետո Զելենսկին ծիծաղել է։


Առաջին տիկնոջ արձագանքը երկար քննարկվում էր համացանցում։ Մեկնաբանները կատակել են, որ Զելենսկայան միանշանակ «լուրջ խոսել է» ամուսնու հետ նրա հայտարարության մասին։
Տեսանյութն այստեղ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր