Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»          Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»       Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին    

14 հուլ 2023 10:49

Տեսանյութ.Այսօր արցախցին ոտքի է ելել, որպեսզի հայտարարի՝ բա՛վ է.Բավ է մեր ժողովրդի արյան հաշվին Արմուտք-Ռուսաստան հակամարտության վարումը

 Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է անժամկետ համաժողովրդական շարժում․ պահանջն ավելի քան յոթ ամիս տևող Արցախի պաշարմանը վերջ տալն է։ Այս պահին Վերածննդի հրապարակում տասնյակ հազարավոր քաղաքացիներ կան․ մարդկանց հոսքը հրապարակ ակտիվորեն շարունակվում է։


Հրապարակում են նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, կառավարության այլ անդամներ։
Այսօր արցախցին ոտքի է ելել, որպեսզի հայտարարի՝ բա՛վ է։


Այս մասին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում համաժողովրդական շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։


Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու աշխարհն ուզում են Արցախը դարձնել զոհասեղան, որի վրա դրված է  իրենց երեխաների ու իրենց  հայրենակիցների կյանքը։ Արցախի  պաշտոնյան պնդեց, որ դա իրենք թույլ  չեն տալու։


«Ժողովրդին կանգնեցրել են ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգի առջև։ Գրեթե մեկ ամիս է՝ Արցախն ապրում է սեփական ներքին ռեսուրսների հաշվին, փորձել ենք այնպես անել, որ շրջափակումը նվազագույն ազդեցություն ունենա արցախցու վրա՝  հույս ունենալով, որ կարճ ժամանակահատվածում միջազգային հանրությունը, ՌԴ-ն և ՀՀ-ն  վճռական քայլեր կձեռնարկեն այս մահաբեր աղետի ընթացքը կանգնեցնելու համար, բայց պարզվեց, որ բոլորը դիտորդի կարգավիճակով կողքից հետևում են այդ ամենին»,-ասաց պետնախարարը։


Ներսիսյանը, դիմելով ժողովրդին, նշեց, որ իրավիճակը գնալով ավելի է սրվելու, իսկ այսօր իսկ Արցախում կան առողջապահական բազմաթիվ խնդիրներ, անգամ բազմաթիվ համայնքներ են զրկվում խմելու ջուր ունենալու հնարավորությունից։


«Շուշիի շրջանի բնակիչները պատանդ են, նրանց կապը կտրվել է մայրաքաղաքի հետ։ Օրեր անց չեն աշխատելու նաև շտապօգնության մեքենաները, մարդիկ տարրական  բժշկական օգնության և դեղորայքի խնդիր են ունենալու»,-նշեց նա։


Ներկայացնելով Արցախում տիրող օրհասական իրավիճակը՝  պետնախարարը հարց ուղղեց միջազգային հանրությանը, ՌԴ-ին  և Հայաստանին։


«Ձեզ ի՞նչ է անհրաժեշտ, Դուք ինչի՞ եք սպասում, ուզում եք այս հրապարակում ամեն օր մարդկանց դիակներ ունենանք, որ նոր արձագանքեք։ Ուզում եք երկու մանկահասակ  երեխաների դեպքի կրկնությունը լինի, որ խելքի գաք։ Ձեր բոլորի անունից ասում եմ՝  բավակա՛ն է։  Եթե միջազգային հարաբերություններում հարկ է լինում որևէ մեկի վրա ճնշում գործադրելու, ապա մուրճի ամբողջ հարվածն ընկնում է արցախցու գլխին։  Բա՛վ է արցախցուն դարձնեք Ձեր հարաբերությունների կառուցման և հակադրությունների կարգավորման մանրադրամը։ Բավ է մեր ժողովրդի արյան հաշվին Արմուտք-Ռուսաստան հակամարտության վարումը»,- հայտարարեց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր