Պատասխանատվության։ Ժամանակը կգա ու պետական դավաճանության մասին լինելու է բաց ու թափանցիկ դատ          «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ       Արցախի ներկայացուցչության շենքի վրա ամբիցիա ունի Բաքվում գործող, այսպես կոչված, «Երևանի ադրբեջանական թատրոնը»    

15 հուլ 2023 15:51

Յուրաքանչյուր սպանության համար՝ 1,5 մլն ռուբլի վարձատրություն.կանխվել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից Մարգարիտա Սիմոնյանի և Սոբչակի սպանությունը. ԱԴԾ

ՌԴ ԱԴԾ-ն կանխել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և լրագրող Քսենիա Սոբչակի սպանության նախապատրաստումը: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

««Պարագրաֆ-88» խմբավորման նեոնացիստները հետախուզություն էին իրականացնում Սիմոնյանի եւ Սոբչակի աշխատանքի եւ բնակության հասցեներում։  Յուրաքանչյուր սպանության համար՝ 1,5 մլն ռուբլի վարձատրություն»,- ասվում է հաղորդագրության  մեջ։

Ուժայինները ձերբակալվածներից առգրավել են Կալաշնիկովի ինքնաձիգ, 90 փամփուշտ, դանակներ, ռետինե մահակներ, ձեռնաշղթաներ, նացիստական սիմվոլիկա և գրականություն, ինչպես նաև կապի միջոցներ և համակարգիչներ։

Սիմոնյանը մեկնաբանել է իր դեմ մահափորձի կանխումը.«Շարունակում ենք աշխատել․ եղբայրնե՛ր»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր