Լևոն Տեր-Պետրոսյանն ացելել է Մայր Աթոռ և իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին          Խոյ և Վաղարշապատ համայնքների միավորման քննարկում կա, պատճառը քաղաքական չէ. Դավիթ Խուդաթյան       Հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին, սպшնnւթյան կասկածանքով կա ձերբակալված    

02 ապր 2024 12:56

Մարգարիտա Սիմոնյանը հաստատ գիտի իր դեմ ծրագրվող հերթական մահափորձի մասին

Մարգարիտա Սիմոնյանը հաստատ գիտի իր դեմ ծրագրվող հերթական մահափորձի մասին«Россия Сегодня» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը լրագրող Նադանա Ֆրիդրիխսոնի հետ զրույցում հայտարարել է, որ տեղյակ է իր դեմ ծրագրված սպանության փորձի մասին, բայց նախընտրում է «չլքել հանրային դաշտը»:
«Ես դա ոչ թե կասկածում եմ, այլ դա հաստատ գիտեմ: Կարելի է թաքնվել ինչ-որ տեղ, թողնել հանրային դաշտը, գնալ տայգա, ապրել խրճիթում, բայց դա մի տեսակ ինձ համար չէ»,- ընդգծել է նա:
 
Անցած հուլիսին Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել էր, որ ՆԳՆ-ի և Քննչական կոմիտեի հետ միասին կանխել է Մարգարիտա Սիմոնյանի և Քսենիա Սոբչակի դեմ սպանության փորձը։ Նշվում էր, որ նեոնացիստական Paragraph-88 խմբավորման անդամները ձերբակալվել էին Մոսկվայում և Ռյազանի շրջանում։ Նրանք սպանություններ էին նախապատրաստում:
Ըստ հրապարակված տեղեկատվության՝ յուրաքանչյուր սպանության համար հարձակվողներին խոստացել են վճարել 1,5 մլն ռուբլի։ Խուզարկությամբ նրանցից առգրավվել է «Կալաշնիկով» ինքնաձիգ՝ պարկուճներով, ռետինե մահակներ, դանակներ, ձեռնաշղթաներ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր