Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

17 հուլ 2023 11:44

Երևանի որոշ թաղամասերում սրվել է աղբահանության խնդիրը, աղբի կուտակումներ կան

Երեւանում կան վարչական շրջաններ, որտեղ աղբահանության հետ կապված ունենք խնդիրներ, պետք է երեւանցիներին որոշակի ժամանակցույց ասենք, թե որ տեխնիկան ինչ ժամանակում է համալրվում, եւ պատճառը որն է այս ամենի; Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը ներկայացնելով իրավիճակը՝ նշեց. «Այո, որոշ վարչական շրջաններում եւ թաղամասերում սրվել է աղբահանության խնդիրը, խախտվել է ժամանակացույցը, կան աղբամանների գերբեռնվածություն եւ կուտակումներ:

Այս պահին էլ վիճակը բարվոք չէ, հիմնական պատճառը տեխնիկան է: Անձամբ եղել եմ պարկում, այն, ինչ նկատելի է, առանձին քննարկման առարկա է: Պետք է ժամանակացույց սահմանվի փչացած տեխնիկան  վերադարձնելու երթուղիներ: Պատճառները տարբեր են, մտահոգությունը մեկն է, այդ հիմնարկում պետք է խստացվի տեխնիկայի  նկատմամբ, շահագործման նկատմամբ հսկողությունը, ամենօրյա սպասարկումը: Դա վերաբերում է եւ ձմռան տեխնիկային, եւ աղբատարներին, եւ փոշեկուլներին:  Տնօրենի հետ պայմանավորվել ենք, որ յուրաքանչյուր մեքենայի մասով նշվի, թե ինչ պատճառով է անսարք եւ դրա վերականգնման ժամկետը  ներկայացվի»:

Տիգրան Ավինյանն էլ հավելեց. «Այն տեխնիկան, որը ձեռք է բերվել, ենթադրվում է, որ առնվազն 10 տարի պետք է ծառայեր: Այս փչանալու ցուցանիշը շատ մտահոգությունների տեղիք է տալիս: Երկրորդը, թե ինչպես են վարվում տեխնիկայի հետ: Երրորդը, թե ինչքան արագ ենք մենք կազմակերպում վերանորոգումները:

Ես գիտեմ, որ հարտապ գնում պետք է իրականացնենք, մի քանի տեխնյիկայի շարժիչներն են խնդրահարույց: Մենք ունենք 4 հավելյալ մեքենա, որոնք շուտով պետք է դուրս գան փողոցներ:

Եկեք այս շաբաթ քննարկում ենք, նաեւ հետագա զարգացման պլան ունենանք: Սա ահազանգ է այն մասին, որ էս տեխնիկայով հեռու չենք գնալու»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր