Չպարզված հանգամանքներում զինվոր է մահացել․ ՊՆ          Տեսանյութ.Հազարավոր քաղաքացիներ հավաքվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, դատապարտել են և թույլ չեն տվել վարկաբեկիչ գործողություններ եկեղեցու նկատմամբ       Արտթերապիան օգնում է հաղթահարել սթրեսը, հոգեբանական տրավմաները, վախերը և մի շարք հոգեբանական խնդիրներ    

18 հուլ 2023 11:45

5 տարի փորձում են գործերիս խոչընդոտել, իմ մասին բացասական կարծիք ստեղծել. Սիրուշոն` իրեն դատախազություն հրավիրելու մասին

Երգչուհի Սիրուշոն ինստագրամի իր միկրոբլոգում  անդրադարձել է  իրեն  ՀՀ դատախազություն հրավիրելու մասին լուրին՝ նշելով, որ անկախ խոչընդոտներից, շարունակելու է երգել և ստեղծագործել:


«5 տարի անընդմեջ փորձում են ինձ համար խնդիրներ հորինել, իմ մասին բացասական կարծիք ստեղծել, գործերիս խոչընդոտել. ու այս օրերին էլ նույնպես։ Արդեն իմունիտետ ունեմ ու անտարբեր եմ։ Գործը, որ արել եմ միշտ շարունակում եմ անել, ու կապը, որ ունեցել եմ հանդիսատեսի հետ միշտ, շարունակելու եմ ունենալ»,- գրել է երգչուհին։


Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ երգչուհի Սիրուշոյին հրավիրել են ՀՀ դատախազություն: Նրան կանչել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։


Մասնավորապես, Սիրուշոյին ուղարկված ծանուցման մեջ նշված է. «Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին և Սեդրակ Ռոբերտի Քոչարյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում կազմվել են ամփոփագրեր, ինչի հիման վրա Ձեր անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր