Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

21 հուլ 2023 12:01

Արցախցուն ձեր օգտագործած սննդամթերքը չի հետաքրքրում, կողմնորոշվեք՝ մահապարտ կանանց հրամանատար եք, ֆիզիկոս, այգեպան, բոստանչի, թե՞ ...

Խաղաղություն մուրող վիժվածքը բերեց մեզ կործանման, իսկ Արցախից հրաժարվելով Հայաստանի համար մարտահրավերները ոչ թե ավարտվեցին, այլ միայն ավելացան, այն էլ վատթարագույն սցենարով։ Արցախի ԱԺ-ում այս մասին հայտարարեց իշխանական պատգամավոր Նելա Գրիգորյանը։ Նա հայտարարեց, որ «հայրենիքի հանձնման ազգադավ գործողությունների» դեմ պայքարել հնարավոր է միայն ազգային միասնական ճակատ ստեղծելու միջոցով։

«Հայ ազգով, միասին, անկախ բնակության վայրից, անկախ սեփական ամբիցիաներից ու քաղաքական հայացքներից, բոլորս պետք է կոշտ արձագանքենք անհայրենիք ու սրբապիղծ նիկոլական ծրագրերի իրականացմանը։ Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում հայ ժողովրդի համար որևէ դեպքում չի կարող ընդունելի համարվել։ Դրա մասին խոսելն անգամ հանցագործություն է։ Պետական դավաճանությունը, անպատվում ու անշնորհակալ վերաբերմունք՝ արյուն թափած մեր հերոսների, ազգանվեր մեր սփյուռքահայ բարեկամների և ընդհանրապես, հայ ազգի նկատմամբ»,- ասաց նա։

Գրիգորյանը հայտարարեց, որ Արցախի չլինելու դեպքում չի լինի նաև Հայաստանը։

«Այս բարդ ու ճակատագրական ժամանակաշրջանում, մենք իրավունք չունենք անտարբեր մնալու ո՛չ Նիկոլի և ոչ էլ նրա խունտայի հայտարարություններին, թե Արցախն Ադրբեջան է։ Արցախի թուրքացման ծրագրի իրականացնողը հենց Նիկոլ Փաշինյանն է։ Եվ հենց նրանից պետք է պահանջել Արցախի ապաշրջափակումը։ Հայե՛ր, արթնացե՛ք, աղետի եզրին ենք։ Մենք ոչնչացման սպառնալիքի տակ ենք, իսկ Փաշինյանը և իր «էռատո» տիկինը, թքած ունեն Արցախի կորստի վրա։ Ով իրենց բանջարաբոստանային կուլտուրաներն ու Ալբերտ Էյնշտեյնի վերաբերյալ գիրքն է հրապարակում։
 
Այն ժամանակ, երբ արցախյան հասարակությունը, այդ թվում՝ հղի կանայք, կանգնած են գոյաբանական խնդրի առջև ու կիլոմետրերով ճանապարհ են հատում՝ իրենց կյանքի ու ազատության իրավունքն ապահովելու համար։ Տիկին էռատո, վերջապես կողմնորոշվեք և հրապարակավ հայտարարեք, թե ով եք Դուք, մահապարտ կանանց հրամանատա՞ր, ֆիզիկո՞ս, այգեպա՞ն, բոստանչի՞, թե՞ պարզապես դավաճան։ Ձեր հրապարակումները պարզապես զազրելի են, իսկ Ձեր կրկեսային բեմադրություններն Աստծո դատաստանին են արժանանալու։ Իսկ Դուք անձամբ, հուսով եմ, սովամահ եք լինելու Ձեր ամուսնու գրկում»,- ասաց նա։
Գրիգորյանը նաև կոչով դիմեց Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարելով, որ նա մնալու է հայ ազգի մեծագույն դավաճանը, ով դատում է հերոսածին մայրերին։ Նրա խոսքով՝ Փաշինյանի գործողությունները ներում չեն ունենալու։

«Դու պետական հանցագործ ես, դու պետք է ցմահ բանտարկվես ու ապրելու իրավունք չունես։ Հեռացիր՝ հնարավորինս շուտ»,- հայտարարեց արցախցի պատգամավորը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր