Ասում են՝ ուրացման գինը հինգ միլիոն է. Տեր Զարեհ քահանա Աշուրյան          Եղվարդ-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford», «Chevrolet» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները, վիրավnրներ կան       Եթե մենք ինչ-որ բան չանենք Գրենլանդիայի հետ, ապա ՌԴ-ն կամ Չինաստանը կգրավեն Գրենլանդիան    

21 հուլ 2023 12:18

Եթե 2025թ-ին ռուսները դուրս չգան, ապա պետք է ուժ գործադրենք և մեր հողերը ազատագրենք օկուպացիայից. ադրբեջանցի պատգամավոր

Ադրբեջանում գնալով ավելի հաճախ են լսվում հակառուսական ելույթներ՝ կապված Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության հետ։ 

Այսպես, օրերս ադրբեջանցի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը սպառնացել է ուժ կիրառել ռուս խաղաղապահների դեմ, եթե նրանք 2025 թվականին չլքեն Լեռնային Ղարաբաղը։

«Եթե մինչև 2025 թվականը մտնենք Ստեփանակերտ, դա կա՛մ պետք է համաձայնեցվի Ռուսաստանի հետ, կա՛մ մեծ աշխարհաքաղաքական փոփոխություններ պետք է տեղի ունենան տարածաշրջանում։ Եթե ​​իրավիճակը մնա նույնը, և Ռուսաստանը 2025 թվականին Ղարաբաղում մնալու պատճառ փնտրի, հակառակ նոյեմբերի 10-ի եռակողմ համատեղ հայտարարության, ապա մենք պետք է ուժ գործադրենք և մեր հողերը ազատագրենք օկուպացիայից»,- ասել է պատգամավորը։

 «Հրապարակ օրաթերթ»

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր