Իրանը երկու հրթիռային հшրված է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան ռшզմաբազային, որի հետևանքով զnհվել և վիրшվորվել է մոտ 560 ամերիկացի զինվnր. ԻՀՊԿ          Խոր մտահոգությամբ ենք հետևում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հшրվածներից հետո տեղի ունեցող իրադարձություններին       Իրանի նոր գերագույն առաջնորդը կարող է ընտրվել մեկ-երկու օրվա ընթացքում    

22 հուլ 2023 12:20

Մենք ասում էինք, որ ծանր է լինելու․ Կիեւը մեծ կորուստներ է կրում․ Զելենսկին մեղադրել է Արեւմուտքին անհաջող հակահարձակման մեջ

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Կիեւը մեծ կորուստներ է կրում, հաղորդում է RBC-ն։

«Մենք ասում էինք, որ ծանր է լինելու։ Ուկրաինան զգալի ուժեր ունի, որոնք դեռեւս ներգրավված չեն մարտերում։ Երկիրը սպասում է հարմար պահի՝ մարտի դաշտում առավելագույն արդյունքի հասնելու համար»,-ասել է Սալիվանը։

«Մենք նախատեսում էինք այն սկսել գարնանը, բայց մենք չսկսեցինք, քանի որ չունեինք բավարար զինամթերք եւ զենք, չունեինք այդ զենքին պատշաճ պատրաստված բրիգադներ։ Քանի որ մենք սկսեցինք մի փոքր ուշ, դա Ռուսաստանին ժամանակ տվեց ականապատելու մեր ամբողջ հողը եւ կառուցելու պաշտպանական մի քանի գծեր»,-ավելի վաղ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։    
«Այնուամենայնիվ, Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը շարունակվում է, եւ մենք մոտենում ենք այն պահին, երբ գործողությունները կարող են թափ հավաքել»,-հավելել է Զելենսկին։   

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր