Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

24 հուլ 2023 15:50

«Եթե հայերն են անտարբեր, մենք ի՞նչ պահանջենք միջազգայիններից...», սա էր գլխավոր նպատակը.Շուտով ասելու են՝ բա հո սոված չէի՞նք մեռնելու, պիտի լքեինք Արցախի գլխավոր վրանը..

Այսօր առավոտյան Արցախի պաշտպանության համար Երևանում ակցիա է մեկնարկել: Մի քանի րոպե հետևեցի ու պարզվեց շատ պարզ բան՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանն ու շարունակել.

«Ամբողջ ակցիան արվեց մեկ հիմնական նպատակով. «եթե հայերն են անտարբեր, մենք ի՞նչ պահանջենք միջազգայիններից...» - կեղծ թեզը լայն տարածելու համար:

Սա էր Արցախի իշխանությունների կազմակերպած ակցիայի իմաստը, արձանագրել, թե իբր հայերն անտարբեր են, թե իբր ոչ թե Նիկոլը, այլ հայ ազգն է մեղավոր:

Հիմա հստակ պարզ դարձավ, թե ինչու էր այդ ակցիաներին մասնակցում նաև ՀՀ պարզ քաղաքացի, նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը բարդ հարցերին դեռ պիտի պատասխանի:

Արթուրը եղել և շարունակում է մնալ Նիկոլի պաշտպանը և Արցախը հանձնելու գլխավոր դերակատարներից մեկը:

Հ.Գ. Շուտով ասելու են՝ բա հո սոված չէի՞նք մեռնելու, պիտի լքեինք Արցախի գլխավոր վրանը...»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր