Երևանում 31-ամյա տղամարդ է ձերբակալվել, հայտնաբերվել է ավելի քան 60 գրամ մեթամֆետամին          Կաթողիկոսը «Save Armenia»-ի անդամների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակման, Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգությանը       Վանաձորում 7 տարեկան երեխայի մшհվան պատճառ դարձաձ խողովակը կապամոնտաժվի    

25 հուլ 2023 17:22

Նոր օրենք.Օտարերկրացիների համար կփոխվեն ՌԴ-ում բնակվելու կանոնները

2023 թվականի հոկտեմբերին Ռուսաստանում ուժի մեջ կմտնի օրենք, որը կպարզեցնի երկիր ժամանած օտարերկրացիների գրանցումը, գրում է Parlamentskaya Gazeta-ն։

Օրենքն ընդլայնում է այն դեպքերի ցանկը, երբ օտարերկրացին կարող է ինքնուրույն երկիր ժամանելու մասին ծանուցում ներկայացնել Ներքին գործերի նախարարություն։ Նման իրավունք ստանում են նրանք, որոնք հաշիվներ ունեն Պետական ​​ծառայություններում, նրանք, որոնք ժամանում են վիզայով և ապրում են մուտքի հրավերի դիմումում նշված հասցեով, ինչպես նաև նրանք, որոնք բնակարանային պայմանագիր են կնքում տանտիրոջ հետ, պարզաբանում է պարբերականը` վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշման նախագծին:

Ներքին գործերի նախարարությունը նաև նախանշել է փաստաթղթերի ցանկը, որոնք կպահանջվեն գրանցման համար՝ համաձայն նոր կանոնների: Օտարերկրացիները ժամանման էլեկտրոնային ծանուցմանը պետք է կցեն անձը հաստատող փաստաթուղթ, այդ թվում՝ մինչև 18 տարեկան իրենց երեխաների համար, հյուրընկալողի բնակարանի իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները, միգրացիոն քարտերի և ընտանեկան հարաբերությունների մասին փաստաթղթերի պատճենները՝ ռուսերեն թարգմանությամբ:

Ինչպես ասել է Պետդումայի անվտանգության և հակակոռուպցիոն հանձնաժողովի փոխնախագահ Անատոլի Վիբորնին, նպատակահարմար է պարզեցնել միգրացիայի գրանցման ընթացակարգը, որպեսզի օրինապաշտ օտարերկրացիներն ավելի հեշտությամբ օրինականացվեն Ռուսաստանի Դաշնությունում: Նա նաեւ ընդգծել է, որ կարեւոր է ծայրահեղությունների մեջ չընկնել, քանի որ միգրացիոն հոսքերի վերահսկման հարցերը միշտ էլ էական են ազգային անվտանգության հարցում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր