Համաձայնության ենք եկել Բաքվի հետ. Զանգեզուրի միջանցք չի՛ լինելու, նման միտում Բաքուն չունի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ զրուցել են տարածաշրջանի գոյություն ունեցող միջանցքների, տարանցիկ հնարավորությունների և հաղորդակցությունների խոչընդոտների վերացման անհրաժեշտության և երկու երկրների միջև պատմական ու ավանդական՝ միջանցքների համար խոչընդոտ չստեղծելու մասին:
Նա ասել է, որ Թեհրանը և Երևանը տարանցիկ երթուղիների կարևորության հետ կապված հատուկ ընդգծվածություն ունեն: «Ես այսօրվա քննարկումների ընթացքում իմ գործընկերոջը ներկայացրել եմ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ընթացքում Ալիևից լսածն այն մասին, որ Զանգեզուրի միջանցքը նա արծարծում է որպես խոչընդոտների վերացմանն ուղղված քայլ:
Ալիևը վստահեցրել է, որ Ադրբեջանը չի եղել և երբեք չի լինելու միջանցք ստեղծելու և Հայաստանի և Իրանի միջև պատմական միջանցքների փակման ջատագով:
Մենք էլ ադրբեջանցի պաշտոնատար անձանց բացատրել ենք, որ նույնիսկ ճգնաժամային պայամններում չենք փակելու Ադրբեջանից Նախիջևան հաղորդակցության ուղին և այդ առումով երկու երկրների միջև կա պայմանավորվածություն»,- ասել է նա: