Հայաստանը ԼՂ ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել, ԼՂ ներկայացուցիչները պետք է կրեն քաղաքական պատասխանատվությունը, դա է ճիշտ ճանապարհը

«ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվեն ԼՂ ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ֆորմատով՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում»։
Փաշինյանն ասաց, թե կարծում է, որ ԼՂ իշխանությունները կարող են հարցեր առաջադրել, բովանդակություն գեներացնել և որ շատ կարևոր է՝ կրել այդ բովանդակության հետ առնչվող քաղաքական պատասխանատվությունը․
«Դա է ճիշտ ճանապարհը»։
Հարցին՝ քանի դեռ Հայաստանն է բանակցում ԼՂ-ի փոխարեն, հնարավո՞ր է քննարկվի կարգավիճակի հարց կամ նոր օրակարգ առաջ բերվի, Փաշինյանը ասաց․
«Նախկինում էլ ասել եմ, որ մտածելու հարց է՝ արդյոք ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի մեջ պետք է անդրադարձ լինի ԼՂ-ին, թե այնուամենայնիվ ԼՂ բնակչության իրավունքների ու անվտանգության հետ կապված հարցերը պետք է հասցեագրվեն այլ տրամաբանությամբ։ Այս հարցում մենք որոշում չունենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։