ԱՄՆ-ն Իրանին հասցված հարվածների վրա ծախսել է մոտ 100 միլիարդ դոլար          Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ, որ փողոցները փակ կլինեն մայիսի 2-5-ին       «Գազել»-ից մեղվափեթակի կափարիչը ընկել է ճանապարհին, բախվել են «Kia» և «Opel», վիրավnր կա    

26 հուլ 2023 11:25

Հայկական կողմի համար արձանագրվում են ցավալի ձևակերպումներ.Կանգնած ենք վատի ու վատթարագույնի ծանր ընտրության առջև

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Վաշինգտոնի, Մոսկվայի, Բրյուսելի հարթակներում հայկական կողմի համար արձանագրվում են ցավալի ձևակերպումներ, որոնք առնվազն կասկածի տակ են դնում ԼՂ որևէ սուբեկտություն: Ըստ էության, սրանք բանակցություններ են Բաքվի ինտեգրացիայի կամ ռեինտեգրացիայի օրակարգով: Արևմտյան և ռուսական հարթակների տարբերությունն այն է, որ Մոսկվան ԼՂ-ի համար գոնե հետկոնֆլիկտային այնպիսի կոնֆիգուրացիա է առաջարկում, որպեսզի հնարավոր լինի ռուսական խաղաղապահ առաքելության ներկայությունը: Արևմուտքի առաջարկած «միջազգային երաշխիքներն» ընդհանրապես զուրկ են բովանդակությունից ու մեխանիզմներից:
Կանգնած ենք վատի ու վատթարագույնի ծանր ընտրության առջև»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր