Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»          Ու այս իրողության մեջ ՀՀ իշխանություններն ասում են՝ ծառեր տնկեք չերևան․․Մինչ Կիրանցում ծեծ ու ջարդ է, Ադրբեջանն արդեն 30 վարժանք ու զորավարժություն է անցկացրել       Արդեն կան դիրքեր, որ հանձնվել են թուրքերին, 100 տոկոս 2 դիրք արդեն հանձնվել է,Կոթի գյուղում իրենց աշխարհազորայիններն են իջել    

26 հուլ 2023 12:41

Երևանից 3 անձ Սևանում փորձել են փախցնել ՁՊՎ-ի խցում պահվող կալանավորին, սակայն չի հաջողվել

2023թ. հուլիսի 26-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ երեք անձինք, ըստ նախնական տվյալների, երկաթ կտրող գործիքով ճաղավանդակը կտրելու միջոցով, փորձել են փախցնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Սևանի բաժնի հերթապահ մասի ՁՊՎ-ի խցերից մեկում պահվող կալանավորին, ինչը, սակայն, չի հաջողվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։


Մասնավորապես, Ոստիկանության Սևանի բաժնի հերթապահ մասի ՁՊՎ-ի ոստիկանը, իր հերթապահության ընթացքում շրջայց կատարելու ժամանակ ՁՊՎ-ի տվյալ խցի դիտանցքից նայելով, նկատել է, որ խցում պահվող կալանավորը տարօրինակ անհանգիստ վարքագիծ է դրսևորում և ներս է մտել խուց՝ պատճառը հասկանալու համար։ Կալանավորի հետ զրույցի ժամանակ խցի պատուհանը բացվել է դեպի դուրս և դրսի կողմից լսվել է կալանավորի անվան վանկարկման բացականչություն։ Հերթապահ ոստիկանն անմիջապես դուրս է եկել խցից, փակել է դուռը բանալիով և ահազանգել կատարվածի մասին։


ՁՊՎ-ի տարածքը ստուգման ենթարկելու ժամանակ հայտնաբերվել է սավանի մեջ փաթեթավորված, երկաթե արգելքներ կտրելու համար նախատեսված հատուկ գործիք։


Բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, նշված հանցավոր արարքը կատարելու հիմնավոր կասկածանքի առկայության հիմքով, նույն օրը՝ ժամը 01:30-ին, Սևան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցից նշված անձինք հայտնաբերվել և «MAZDA 6 GRAND TOURING 2.5L» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել են Ոստիկանության Սևանի բաժին։


Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է 22սմ. ընդհանուր երկարությամբ, 12սմ. բռնակով և 10սմ. երկարությամբ շեղբով, սև գույնի, գաղտնի փականով դանակ։


Դեպքի առթիվ 2023թ. հուլիսի 26-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-475-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։


Կատարվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։ Նշված երեք անձանց ձերբակալելու վերաբերյալ որոշում է կայացվել։ 


Ծանուցում: Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր