Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են.հարկ չի համարվել նկարահանող խումբ ուղարկել Տավուշ          Ինչո՞ւ ՌԴ-ն չողջունեց ՀՀ-Ադրբեջան սահմանազատման գործընթացը. Ռուսաստանն էսօր նույն խաղն է անում Հայաստանում, ինչն արել է ԼՂ-ում       Ինտենսիվ անձրև, քամու ուժգնացում, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին    

26 հուլ 2023 17:13

«Կնքահայրը» ֆիլմից 2 դրվագ վերլուծելով կհասկանաք Արցախի ողբերգության տրամաբանությունը

Միջազգային հարաբերությունները նման են քրեական աշխարհի օրենքներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Որպեսզի հասկանանք Արցախի ողբերգության տրամաբանությունը, Կնքահայրը ֆիլմից երկու դրվագ վերլուծենք։

Դրվագ 1 - Դոն Կորլեոնեն մաֆիոզ Սոլոցեի հետ հանդիպման ժամանակ մերժում է նարկոբիզնեսի մեջ մասնակցություն ունենալ, սակայն Սոնին, Կարլեոնոյի որդին, հանդիպման ժամանակ, հոր ներկայությամբ, պաշտպանում է առաջարկը։ Սոլոցոյի համար դա ազդանշան էր, որ Կարլեոնոյի ընտանիքում կան տարաձայնություններ եւ որոշում է սպանել Դոն Կորլեոնեին, որպեսզի ընտանիքը գլխավորի Սանին։

Սկսվում է մեծ արյունահեղությունը։

Դրվագ 2 - Դոն Կորլեոնեն մահից առաջ Մայքլին բացատրում է, որ թշնամի Բարզանի ընտանիքի պարագլուխը չի նահանջի, մինչեւ չոչընչացնի Կոլեոնե ընտանիքը եւ դրա համար պետք է սպանի Մայքլին, իսկ ընտանիքի միջի դավաճանը լինելու է նա, ով իբր թե հաշտության համար Բարզանիի հետ հանդիպման առաջարկը կբերի։

Սա դասական սխեմա է։

1 դաս - Ով թշնամուն ցույց է տալիս, որ ընտանիքը (ազգը, պետությունը) գլխավոր հարցում միակամ չէ, ապա թշնամին կարող է սկսել համագործակցել կողմերից մեկի հետ ու պառակտել միավորումը։
2-րդ դաս - թշնամու հետ հաշտության առաջարկ բերողը հենց թշնամու հետ սեպարատ համագործակցողն է եւ նա պետք է ոչնչացվի, ինչը եւ անում է Մայքլը։

Հիմա նույն տրամաբանությունը վերաբերվում է Արցախի խնդրին։

1. 1998-ին իշխանությունը կորցրած հատվածը, որպես իշխանության վերադարձի գաղափարախոսություն, հայտարարում է Արցախի հարցում զիջման գնալը։ Դա հիմք է տալիս թշնամուն եւ "միջազգային հանրության" այն հատվածին, որին աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով, պետք է Արցախի խնդիրը տապալի, համագործակցել հենց այդ հատվածի հետ եւ նրանց բերել իշխանության։ Թե ինչպես են այս տարիների ընթացքում համագործակցել, դա արդեն թող իմացողները պատմեն։
2. Ադրբեջանի հետ 2018-ին, որպես իշխանություն, գաղտնի բանակցություններ սկսելը հույս տվեց թշնամուն, որ իրենք կարող են մաքսիմալ զիջումներ կորզել Հայաստանից, ինչը անում են մինչ այժմ։ Իսկ թե մինչ 2018-ը ում հետ ինչ են պայմանավորվել, դրա մասին կարելի է ընդամենը ենթադրություններ անել։

Այստեղ առաջանում է հարց, իսկ ինչու 2017-ին այն ժամանակվա իշխանությունը արհեստական ԵԼՔ դաշինքը ստեղծեց եւ նրանց դարձրեց հիմնական ընդդիմություն, որն էր ՊՊԾ գնդի գրավման թատերական ներկայացման իմաստը, արդեն թող մնան որպես հռետորական հարցեր։

Ֆիլմում Մայքլը վերացրեց դավաճաններին, իսկ Հայաստանում նրանց հետ սկսեցին խաղալ։ Ինչու։ Տարբերակները տարբեր են, ընդհուպ մինչեւ կենցաղային»,-գրել է Դանիելյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր