Ադրբեջանցիների հետ «համատեղ կյանքում» ամենահարմար թեկնածուն հենց ինքն է, նա չի վախենում նրանց հետ շփումներից.«Փաստ»

Ինչպես հայտնում է թերթի աղբյուրը, Բաբայանը հանդիպումների ընթացքում մարդկանց փորձում է համոզել, որ Ալիևի կողմից Արցախին Աղդամով հումանիտար միջանցք տալու առաջարկը «վատ տարբերակ չէ, և դրանում ոչ մի խնդիր չկա՝ ընդամենն առևտուր է, պետք է ճկունություն դրսևորել»։ Մեզ հասած տեղեկություններով, արցախահայության համար այս թեման ոչ միայն ընդունելի չէ, այլև նույնիսկ քննարկելի չէ, և կոշտ հակադարձումներ են հնչում այս առիթով։
Մյուս կարևոր թեզը, որ հանրային քննարկումների ժամանակ տիրաժավորվում է Բաբայանի կողմից, մեր տեղեկություններով, այն է, թե ադրբեջանցիների հետ «համատեղ կյանքում» ամենահարմար թեկնածուն հենց ինքն է, քանի որ ադրբեջանցիների հետ հարաբերություններում միակ «ճկուն թեկնածուն է» և չի վախենում նրանց հետ շփումներից»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում