Ապերախտ ժողովուրդ...Առաջին համաշխարհայինին կորցրինք Արևմտյան Հայաստանը, հիմա բնաջնջվելու ենք Արևելյանում՝ տաշի-տուշի անելով, ո՞ւր են մտավորականները

«Մենք անտարբեր չենք, մենք խանդավառությամբ գնում ենք դեպի երկրորդ ցեղասպանություն, Տիտանիկ նավի կործանման օրը նվագախումբը մինչև վերջին պահը նվագում էր, բայց դա դրական միտում ուներ, որ մարդիկ խուճապի չմատնվեին, մեր դեպքում մենք պարզապես ընտրել ենք ինքնահրկիզման ճանապարհը։ 2025 թվականին՝ հանած, գումարած մեկ տարի զանգվածային ողբերգական դեպքեր են սպասվում տարածաշրջանում. բացառված չեն ջարդերը, հավանական է, որ պետականություն կորցնենք»։
Այդպիսի գնահատականը Մեսրոբյանը պայմանավորել է մակրո և միկրո ազդակներով։ «Անգլոսաքսոնական և ռուսական կայսրությունների հերթական առճակատման փուլում ենք, պիկը լինելու է 2024 թվականից, արթնացած հրաբուխի օջախ է նաև մեր տարածաշրջանը, 2025 թվականին Արցախում ավարտվում է ռուս խաղաղապահների պայմանագրային ժամկետը, ազդակ է նաև Իրան-Արևմուտք, Իրան-Ադրբեջան լարվածության ուժգնացումը։
Այս իրողությունների պայմաններում չեմ տեսնում քաղաքական ուժ, որ պատրաստ է լուրջ քայլեր անելու։ Որևէ նախաձեռնություն արդեն չի հասցնելու թափ հավաքել, փրկել երկիրը՝ անգամ եթե ամենաարդարն է, ամենալավ կազմակերպվածը։ Միակ հնարավորությունը, եթե հիմա ուժային կառույցներում մի քանի մարդ խմբավորվի, վեկտոր ընտրի։ Պոռթկումը պետք է լինի ուժային կառույցներինը, այլապես պետականությունը կկորցնենք»։