ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

29 հուլ 2023 16:53

OnePlus-ի նոր սմարթֆոնը գնելուց 5 օր անց պայթել է, ինչի հետևանքով 8-ամյա տղան կորցրել է լսողությունը

Վերջերս գնված OnePlus Nord 3 սմարթֆոնը պայթել է օգտագործման 5-րդ օրը, ինչի հետևանքով 8-ամյա տղան կորցրել է լսողությունը։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է տղայի հայրը։


OnePlus Nord 3 սմարթֆոնը գնվել է հուլիսի 17-ին Amazon India-ից 38100 ռուփով (մոտ 465 դոլար): Սակայն օգտագործման հինգերորդ օրը սարքը հանկարծակի պայթել է, ինչի հետևանքով 8-ամյա երեխան ծանր վիրավորվել է․ նա ոչ միայն կորցրել է լսողությունը, այլև ստացել է հոգեբանական տրավմա։


Տուժած երեխայի հոր խոսքով՝ ինքը դիմել է Հնդկաստանում OnePlus-ի ներկայացուցչությանը, սակայն, ընկերությունից ցանկացել են վերցնել սմարթֆոնը փորձաքննության նպատակով։ Սակայն տղամարդը չի տվել սմարթֆոնը՝ մտավախություն ունենալով, որ ընկերությունը կարող է ոչնչացնել ապացույցները։


Ընկերությունը տուժածի ընտանիքին չի առաջարկել, թե ինչ հետագա քայլեր են անհրաժեշտ անել, ոչ էլ բարոյական աջակցություն է տրամադրել։


Երեխայի հայրը նաև ոստիկանությություն բողոք է ներկայացրել հնդկական OnePlus-ի, Oppo-ի և Amazon-ի կառավարիչների դեմ՝ հույս ունենալով արդարության հասնել և պաշտպանել իր երեխայի իրավունքները։


Տղամարդը նաև հայտնել է, որ երբ ինքը կիսվել է իր պատմությունով և բողոքներով Twitter-ում, իր օգտահաշիվը կասեցվել է: Բացի դրանից, նա պնդում է, որ OnePlus-ն ակտիվորեն փորձել է կոծկել և քողարկել այս միջադեպը:


Հիշեցնենք, որ նման միջադեպեր վերջին շրջանում բավականին հաճախ են գրանցվում։ Օրինակ՝ վերջերս OnePlus 8 Pro մարտկոցը պայթել էր քնած տիրոջ կողքին։ Բարձն իր վրա էր վերցրել ջերմային հարվածը, և դրա շնորհիվ հեռախոսի տերը չէր տուժել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր