Պայքարել անվանման դեմ՝ սա իսկապես նորարարություն է, պրիմիտիվ վախի դրսևորում է          Հայաստանում կարո՞ղ է ընտրություններին մասնակցել «Ուժեղ քաբաբ Ստյոպի մոտ» անունով կուսակցությունների դաշինք, թե ոչ       Ինչպես 14 միլիոն իրանցիները, ես էլ պատրաստ եմ իմ կյանքը տալ հանուն հայրենիքի    

29 հուլ 2023 15:10

Հայկական կողմը շարունակում է հրաժարվել Ադրբեջանի օգնությունից,հումանիտար իրավիճակի ներկայիս շահարկումը քաղաքական խաղ է.Բայրամովը՝ Գուտերեշին

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։  Այս մասին Twitter-ում գրել է ԱԳՆ խոսնակ Այhան Հաջիզադեն։Նամակում ասվում է, որ Ադրբեջանը «ԿԽՄԿ-ի աջակցությամբ ապահովում է Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների ազատ տեղաշարժը Լաչինի սահմանային անցակետով, որտեղով օրական անցնում է միջինը 25-ից 30 մարդ»։


Գուտերեշին հասցեագրված նամակում նշվում է նաև, որ զուգահեռաբար Ադրբեջանն առաջարկել է օգտագործել Աղդամ-Խանքենդի (Ակնա-Ստեփանակերտ-խմբ․) երթուղին՝ «Ղարաբաղում ապրող հայերի մարդասիրական կարիքները բավարարելու համար և պատրաստակամություն հայտնել դրա համար ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները»։


Բայրամովը պնդել է, թե «հայկական կողմը շարունակում է հրաժարվել Ադրբեջանի օգնությունից։ Սա վկայում է այն մասին, որ հումանիտար իրավիճակի ներկայիս շահարկումը քաղաքական խաղ է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր