Շահրամանյանի անունից դիմելու ենք դատական պաշտպանության՝ ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների          Նիկոլ Փաշինյանը Կարեն Անդրեասյանին նշանակել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ       ՀՀ-ն վերահաստատում է բռնի անհետացումների զոհերի իրավունքների պաշտպանության հարցում իր հանձնառությունը    

30 հուլ 2023 22:10

Ուժեղ քամուց Մյասնիկյան պողոտայում հսկայական բարդին տապալվել է՝ փակելով ճանապարհը

Այսօր՝ հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ուժեղ քամու հետևանքով Մյասնիկյան պողոտայում հսկայական բարդին կոտրվել և տապալվել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն 1 ավտոմեքենա վնասվել է:

Ճանապարհը ամբողջությամբ փակվել է, և երթևեկությունը՝ ժամանակավորապես դադարեցվել: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի մոտոպարեկներ Հրայր Նազարյանն ու Մհեր Վարդանյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր