Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի          Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի       Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն    

01 օգոս 2023 10:18

ՔՊ-ականները «զենք-զրահով» պատրաստված սպասում են Դավիթ Տոնոյանին. հրահանգներ են ստացել հարցախեղդ անել, կոշտ հարցեր ուղղել նրան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կալանավորված ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր կգնա 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները «զենք-զրահով» պատրաստված սպասում են Տոնոյանին դիմավորելուն:


Այսպիսով, մինչ ԱԺ քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստը ՔՊ-ականները մի քանի անգամ հավաքվել, նիստեր են արել ու անհրաժեշտ ցուցումներ ստացել: Ինչպես մեր ՔՊ-ական աղբյուրներն են փոխանցում, հրահանգներն իջեցվել են անմիջապես Նիկոլ Փաշինյանի կողմից. կարելի է ասել՝ հարցերը գրել, տվել են ՔՊ-ականներին, նրանց մնում է միայն կոշտ ու սուր տոնով դրանք ուղղել ՊՆ նախկին նախարարին: ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ իր հերթին լավ նախապատրաստել է ՔՊ-ականներին, ասել է, որ հարցախեղդ անեն Դավիթ Տոնոյանին, կոշտ հարցեր ուղղեն նրան: Տեղեկացանք նաեւ, որ նիստի սկզբնամասը բաց է լինելու, իսկ մի մասն էլ՝ փակ, գաղտնի ռեժիմով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր