Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

02 օգոս 2023 14:50

Լաչինի նոր ճանապարհը կառուցելիս տեսանք ջերմ հարաբերություններ մեր և հայերի միջև.Առանց ռուս խաղաղապահների ավելի հեշտ կլիներ շփվել հայերի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ին տված հարցազրույցում ասել է, որ «առանց ռուս խաղաղապահների ավելի հեշտ կլիներ շփվել «Ղարաբաղում հայերի» (Արցախի Հանրապետության քաղաքացիներ-Tert.am) հետ»։


«Ինչ վերաբերում է «Ղարաբաղի հայերին», ապա ուզում եմ հիշեցնել, որ նրանց հետ մեր շփումները սկսվել են միանգամից։ Հիմնականում դրանք սովորական մարդկանց հետ շփումներ էին, երբ սկսեցինք կառուցել Լաչինի նոր ճանապարհը, որն անցնում էր մի քանի հայաբնակ գյուղերով։ Տեղեկացա, որ կապեր են հաստատվել մեր ճանապարհաշինարարների և հայերի միջև։ Նրանք անմիջապես սկսեցին «ընկերանալ» (չակերտները՝ Tert.am): Եթե շինարարության առաջին ամիսներին ռուս խաղաղապահներն ապահովում էին երկու կողմերի անվտանգությունը, ապա որոշ ժամանակ անց նրանք ուղղակի հեռացան, և առանց ռուս խաղաղապահների հեշտ էր շփվել։ Սա հուշում է, որ հասարակ մարդկանց մեծամասնության սրտում ատելությունը չկա», -ասել է Ալիևը: 


Ըստ նրա՝ արցախահայությունը պետք է ընտրի՝ ապրել որպես Ադրբեջանի քաղաքացիներ կամ հեռանալ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր