Այդքան դյուրին չէ Հայոց Հայրապետին հրաժարական պարտադրելը, մեր դիրքորոշումը չի փոխվելու, շարունակելու ենք մնալ հավատարիմ մեր ծառայությանը, ազգին և հայրենիքին          Դատարանը վերադարձրել է Սամվել Կարապետյանի ՀՀ անձնագիրը՝ ընտրություններին մասնակցելու համար       Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ»–ին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ    

03 օգոս 2023 13:29

Բավականին կրիտիկական է վիճակն Արցախում.հոգեբանական աջակցություն են տրամադրում մայրերին, որ կրծքով կերակրեն երեխաներին, հիվանդներ կան, որոնց կյանքին վտանգ է սպառնում

Բավականին կրիտիկական է վիճակն Արցախում գտնվող այն պացիենտների համար, որոնք խորքային հետազոտության ու բուժման կարիք ունեն։ Այդ մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։


Նրա խոսքով՝ ԿԽՄԿ-ի կողմից տեղափոխվող պացիենտներից մեկին առևանգել են, ինչն անթույլատրելի է։


«Բոլոր աշխատանքները տարվում են, որ Հակարի կամրջի մոտ գտնվող հումանիտար բեռը կարողանանք տեղափոխել»,- ասաց նա։


Ավանեսյանը տեղեկացրեց՝ կան հիվանդներ, որոնց կյանքին վտանգ է սպառնում։


«Դեղորայքի ու բժշկական պարագաների սղության հարց կա, կարիք կա, որը բավարարել չի ստացվում։ Բացի այդ, երեխաների համար կանթնախառնուրդներ ենք ուղարկել, որը դեռ տեղ չի հասել։ Հոգեբանական աջակցություն են տրամադրում մայրիկներին, որ կրծքով կերակրեն երեխաներին, գոնե այդ մասով խնդիր չառաջանա»,- ներկայացրեց Անահիտ Ավանեսյանը։


Բացի այդ, քրոնիկ հիվանդների համար ևս դեղորայք կա ուղարկված հումանիտար բեռում և խիստ անհրաժեշտ է, որ դրանք շուտ հասցնեն Ստեփանակերտ։


Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր