Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում          Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի       Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի    

04 օգոս 2023 11:47

Փաստաբանները Վարչական դատարան հայց են ներկայացվել ընդդեմ Փաշինյանի

Փաստաբան, ՓՊ նախկին նախագահ Արա Զոհրաբյանն ու Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանը օգոստոսի 2-ին համատեղ հայց են ներկայացրել վարչական դատարան ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտնել է Արա Զոհրաբյանը՝ նշելով, որ պահանջել են ոչ իրավաչափ ճանաչել Փաշինյանի գործողությունները։


Նրա արձանագրմամբ՝ ՀՀ Սահմանդրությունը հիմնված է ՀՀ անկախության հռչակագրի վրա, որն էլ իր հերթին հիմնված է 1989 թ. Գերագույն խորհրդի որոշման վրա, որտեղ խոսվել է Հայաստանի ու Արցախի միավորման մասին։


«Ավելին՝ Գերագույն Խորհուրդը 1992 թվականի հուլիսի 8-ին որոշում է կայացրել, ըստ որի.


«1. Հետևողական սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և բնակչության իրավունքների պաշտպանությանը։


2. Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային ու ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»,- որոշումից մեջբերելով ասել է Զոհրաբյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր