Այդքան դյուրին չէ Հայոց Հայրապետին հրաժարական պարտադրելը, մեր դիրքորոշումը չի փոխվելու, շարունակելու ենք մնալ հավատարիմ մեր ծառայությանը, ազգին և հայրենիքին          Դատարանը վերադարձրել է Սամվել Կարապետյանի ՀՀ անձնագիրը՝ ընտրություններին մասնակցելու համար       Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ»–ին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ    

04 օգոս 2023 13:35

25-ամյա տղան նետվել է «Կարմիր կամրջից». նա հեռախոսում գրություն է թողել

ՀՀ Արմավիրի մարզում 25-ամյա տղան «Կարմիր կամրջից» նետվել է ու մահացել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի մասին ահազանգը ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել է այսօր՝ ժամը 05։30-ի սահմաններում։


 
Բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արմավիր քաղաքի «Կարմիր կամուրջ» կոչվող տարածք, որտեղ հայտնաբերվել է դի։ Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Լյուդվիգ Հ․-ի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս կամրջից նետվել է։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև տղայի բջջային հեռախոսը։


Կայքի տեղեկություններով՝ երիտասարդը հեռախոսում երկտող է թողել , որ իր մահվան մեջ որևէ մեկին չմեղադրեն։ Երիտասարդը վերջերս է վերադարձել Եվրոպայից։ Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր