Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

04 օգոս 2023 17:53

Տո՛ հներն էլ, նորերն էլ, սպանվում ենք, վերանում ենք, ղարաբաղցուց զզվում եք, հարց չկա, բայց ախր հայի տեսակի համար գոնե պայքարեք

Ստեփանակերտում ջրամատակարարումը չի վերականգնվել։ Խնդիրը չի լուծվում, վիճակն ավելի է վատանում։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց արցախցիներից մեկը։

Նա նեղսրտեց, որ խնդիրներն օր օրի ավելանում են, ջուր չկա, լույսը ժամերով է, գազամատակարարումն էլ՝ մեկ կա, մեկ՝ չէ։ Մարդիկ փորձում են ապրել, բայց օր օրի կոկորդներին օղակն ավելի է սեղմվում։

«Թուրքի մի գործակալը կարողացավ էս վիճակին մեզ հասցնել։ Ահավոր է, այլևս հույս չունենք որևէ մեկի հետ։ Գոնե էդ խրախճանքները չանեն, Հայաստանի բնակչության մի մասը, գուցե չգիտակցելով, վայելում է կյանքը, մինչ Արցախում մենք մեռնում ենք։ Հետհաշվարկը սկսվել է։ Չենք ուզում, որ Երևանից գան Արցախ փրկեն, բայց էս անտարբերությունը....»,- ցավով նշեց մեր զրուցակիցը։

Ասում է՝ մենք Հայաստանի դարպասն էինք պահում, մեզ մոռացան, հաջորդը Սյունիքն է, հետո՝ Երևանը։

«Սաղին մեղադրում ենք, բացի մեզնից։ Տարբեր գրասենյակների մոտ ակցիա ենք անում, բայց ախր մենք պետք է այդ հարցը լուծեինք։ Ումի՞ց եք բողոքում։ Էդ մարդը ինչ եկավ, միայն արյուն բերեց, ինչո՞ւ չենք նկատում։ Սա հայաստանցու-արցախցու կռիվ չի, սա հայ տեսակի պայքար է։ Ղարաբաղցուց զզվում եք, հարց չկա, բայց ախր հայի համար, հայ տեսակի համար պետք է պայքարել։ Էդտեղ ոչինչ չեք զգում, բայց մի օր արթնանալու եք, տեսնեք՝ Երևանը պայթեց»,- նշեց նա։

Մեր զրուցակիցը վստահ է՝ ապրելու համար պետք է Հայաստանի թուրք իշխանությանը հեռացնել, եթե չէ՝ հերթով պետք է սպասել, որ գան ու մորթեն։

«Խոր քնի մեջ են, չեն հասկանում՝ ինչ է կատարվում։ Էլի հին ու նոր են մեղադրում, տո՛ հների մերն էլ, նորերինն էլ։ Սպանվում ենք, վերանում ենք, ֆիզիկապես ոչնչացնում են մեզ։ Պետականությունը քանդում են, հետո արդեն մեզ, հերթով, մեկ առ մեկ սպանելու են։ Դարձել ենք բնազդով ապրող կենդանի, անասունի բնազդով ապրում ենք։ Է, էլ ինչքա՞ն։ Արցախցի էլ կա Երևանում, որ հայրն ու մայրը բլոկադայում են, ինքը խրախճանքի մեջ է։ Դառնացած եմ, կներեք, էլ դիմանալու չէ։ Տեսակի պայքար կա՛մ պիտի մղենք, կա՛մ՝ չէ»,- նշեց մեր զրուցակիցը։

Նա զարմանում է՝ արցախցին էլ հայի զավակն է, ինչո՞ւ են հրաժարվել նրանից։

«Ո՞նց եք էդտեղ քեֆ անում։ Եթե ձեր տան երեխաներից մեկը հիվանդ է, դու կարողանո՞ւմ ես քեֆ անել։ Խոսքս համ երևանցուն է վերաբերում, համ գյումրեցուն, համ արցախցուն»,- ասաց նա։

Այս ամենի պատճառը, մեր զրուցակցի խոսքով, այն է, որ մենք ամեն ինչ հանդուրժում ենք, որ ոչ ոք պատասխան չի տալիս, դավաճանողը չի պատժվել, ու, երևի չի էլ պատժվի։

«Մեզ ի՞նչ է պետք, մեզ պետք է սթափվել, տեր կանգնել մեր թասիբին։ Յուրաքանչյուր պայքար դժվար է սկսվում, սա տեսակի կռիվ է։ Պետք չի էներգիա ծախսել նիկոլիզմի, սերժիզմի կամ ռոբերտիզմի վրա։ Ազգի, պետականության պահպանման համար պետք է պայքարել։ Պետք է ոտքի ելնել ու նույն մեխին խփել։ Պայքարելու դեպքում կհաղթենք։ Սրանից ավելի ծանր օրեր էլ են եղել։ Խոտ ուտելով էլ կապրենք։ Կարևորը՝ տեսակը պահելու համար պայքարենք»,- նշեց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր