Հայտնաբերվել է տղամարդու անպտղության նոր պատճառ
![](https://www.tert.am/med/news_images/31/91504_1/fertility_men.thumb.jpg)
Աշխատանքի հեղինակներն ուսումնասիրել են սերմնահեղուկի կազմավորման մանրամասները մոլեկուլյար մակարդակում՝ հատուկ ուշադրություն դարձնելով պրոցեսի խախտումներին։ Ի տարբերություն օրգանիզմի մյուս բջիջների՝ սերմնաբջիջներն ունեն ինքնատիպ բնութագիր՝ դրանց գենետիկ նյութը հագեցած է սպիտակուցներով, որոնք կոչվում են պրոտամիններ։
Սպերմիոգենեզի պրոցեսում (կլոր սպերմատիդների վերածումը սերմնաբջիջների) եւ հետո, «ձվարաններում «հասունանալու» ժամանակ (էպիդիդիմուս) նորմալ է, երբ տեղի է ունենում սովորական սպիտակուցների փոխարինում (որոնց վրա փաթափված են ԴՆԹ-ները բոլոր բջիջներում՝ հիստոններում) ինքնատիպ սպիտակուցներով, որոնք կան միայն սերմնաբջիջներում՝ պրոտամիններ։
Պրոտամինները հարուստ են արգինինով՝ դրական լիցքավորված ամինաթթվով, որն ամուր շաղկապվում է բացասական լիցքավորված ԴՆԹ-ին։ Սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ պրոտամինները պարունակում են նաեւ ոչ արգինացված ամինաթթուներ, որոնք ունեն անսպասելի մոդիֆիկացիաներ։
Հեղինակներն օգտագործել են մկան մոդելը պրոտամինի ուսումնասիրման համար, որն առկա է նրանց հասուն սերմնահեղուկում։ Ամինաթթվով փոխարինումը, որը մոդիֆիկացիայի չի ենթարկվում, հանգեցրել է ոչ ճիշտ ձեւի սերմնաբջիջների առաջացման, սաղմնային զարգացման խախտման եւ բեղունության նվազման։ Գիտնականները կշարունակեն ուսումնասիրել սպերմիոգենեզի պրոցեսը՝ դրա խախտման պատճառներն ավելի ստույգ պարզելու համար։