Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

05 օգոս 2023 14:42

Նոր մեղադրյալ է հայտնվել Մարգարիտա Սիմոնյանի և Քսենյա Սոբչակի դեմ մահափորձ նախապատրաստելու գործով. նոր մանրամասներ

«Պարագրաֆ 88» նեոնացիստական խմբավորման անդամների կողմից ռուսաստանցի հայտնի լրագրողներ Մարգարիտա Սիմոնյանի և Քսենյա Սոբչակի դեմ մահափորձ նախապատրաստելու քրեական գործով նոր մեղադրյալ է հայտնվել, գրում է «Կոմերսանտ»-ը։ 




Պարբերականի փոխանցմամբ, խոսքը 16-ամյա մի աղջկա՝ Անաստասիայի մասին է, որն, ըստ հետաքննության, օգնել է կազմակերպության անդամներին հարձակվել «ոչ սլավոնական արտաքինով» անձանց վրա։
Հետաքննությունը կարծում է, որ աղջնակը ծանոթացել է Կենտրոնական Ասիայից եկած միգրանտների հետ, հրապուրել նրանց և տարել այն տարածքներ, որտեղ հարձակվել են նրանց վրա։


Քննիչները պարզել են, որ աղջիկը մասնակցել է մի խումբ անձանց կողմից խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նյութերում շարադրված առնվազն երկու դրվագի։


Անաստասիայի խափանման միջոցը դեռ չի ընտրվել, գրում է թերթը և նշում, որ աղջիկը, ամենայն հավանականությամբ, գործով վկա կլինի։ 
Հիշեցնենք, որ Սիմոնյանի և Սոբչակի դեմ մահափորձը կանխելու մասին ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է հուլիսի 15-ին։ RT-ն տեսանյութ է հրապարակել ձերբակալվածներից մեկի հետ, ով ներկայացել է որպես Միխայիլ Բալաշով և պնդել, որ ինքն է ստեղծել «Պարագրաֆ 88» նեոնացիստական ​​խմբավորումը, որում, ի թիվս այլ բաների, ներգրավված են անչափահասներ։ 


Նրա խոսքով՝ իրենք հարձակվել են «ոչ սլավոնական արտաքինով» մարդկանց վրա։ Նա նաև հայտարարել է, որ իրենց հետ իբր կապ են հաստատել Ուկրաինայի հատուկ ծառայությունները և բանակցել Սոբչակի ու Սիմոնյանի սպանության շուրջ։ Բալաշովի պնդմամբ, լրագրողներից յուրաքանչյուրի համար իրենց խոստացել են 1,5 մլն ռուբլի:
Այնուհետև ձերբակալվել է յոթ մարդ, որոնցից երկուսը եղել են անչափահաս, ևս մեկը հանցագործության պահին մինչև 18 տարեկան է եղել։ Հինգ օր անց գործով ձերբակալվել է մեկ այլ անձ, որը սովորում է տասներորդ դասարանում։ Թեև ԱԴԾ-ն ի սկզբանե հայտարարել էր, որ գործով մեղադրյալները կալանավորվել են մահափորձ նախապատրաստելու համար, սակայն նրանց մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով։


Հավելենք նաև, որ Ուկրաինայում հայտարարել են, թե Սիմոնյանին ու Սոբչակին լուրջ չեն վերաբերվում, քանի որ վերջիններս ոչ մի բանի վրա չեն ազդում։ «Մեզ նրանք հաստատ դրանք պետք չեն։ Սրանք ակնհայտ բաներ են»,- մեկնաբանել էին Զելենսկու գրասենյակում։
hraparak.am/

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր