Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

05 օգոս 2023 15:34

Բաքվի բռնապետը թալիշների վրա փորձված մեթոդն է սկսել կիրառել՝ բռնելու, բանտերում փակելու, տшնջելու

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բաքվի բռնապետն ակնհայտ վարում է հայաթափման քաղաքականություն։ Շատ լավ գիտակցում ու հասկանում է, որ Արցախի հարցը լուծված չէ, նույնիսկ այդ հարցը չի կարող համարվել լուծված, եթե այն անցնի իր վերահսկողության տակ։
2020 թ-ի դեկտեմբերին նա բաց տեքստով, գտնվելով ռազմական հաջողության էյֆորայի տակ, ասաց, որ եթե շատ են ուզում Ղարաբաղ, ապա թող վեր կենան գնան ու Հայաստանում մի հատ տեղ ապրեն և անունը դնեն Ղարաբաղ։

Մինչև 2022-ի գարնանը վարում էր այլ քաղաքականություն արցախահայության նկատմամբ։ Ստեղծում էր անվտանգային սպառնալիքներ գյուղացիների նկատմամբ։ Բաքվի բռնապետը թիրախավորել էր գյուղաբնակներին, քանի որ հենց գյուղաբնակներն են հիմնականում դժվարությամբ կտրվում իրենց հող ու ջրից։

2022-ի ամռանը խմելու ջրի դֆիցիտ էր ստեղծում, այդ կերպ նաև կենցաղային անհարմարություններ պատճառելով արցախահայությանը։
Շրջափակումը ևս հայաթափման պրոյեկտի մեջ է մտնում։ Սակայն, քանի որ արցախահայությունը դրան էլ է դիմակայում, անցել է մեկ այլ մեթոդի։
Նա Կարմիր Խաչի միջնորդությամբ տեղափոխվող հիվանդին առևանգում, այնուհետև մեղադրանք է առաջադրում այնպիսի հոդվածներով, որով կարող է անցնել յուրքանչյուր արցախցի։ Այսպիսով Բաքվի բռնապետն անցնում է ոչ միայն ֆիզիկապես վերացնելու սպառնալիքին, այլ բռնելու, բանտերում փակելու, տանջելու սպառնալիքին։ Ի դեպ, այդ կերպ նաև վարվել է այն թալիշների հետ, ովքեր ազգային գաղափարախոսություն են սկսել քարոզել։ Այդ պատճառով շատ թալիշներ հեռացան, իսկ մնացողներն էլ ընդունեցին Բաքվի բռնապետի քաղաքականությունն ու մնացին։ Հիմա Բաքվի բռնապետը փորձում է այդ փորձված մեթոդը կիրառել նաև արցախահայության վրա»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր