Նախատոնական և տոնական շրջանը ձեր կյանքի մի մասն է, թույլ տվեք ինքներդ ձեզ լինել անկեղծ          Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է առել․ «Հրապարակ»       Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը, կան տուժածներ    

06 օգոս 2023 20:26

Չինաստանում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, ավերվել են շենքեր

Տեղական ժամանակով 02:33-ին 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի արևելյան Շանդուն նահանգի Դեչժոու շրջանում: Տասնյակ մարդիկ վիրավորվել են, 126 շենք է ավերվել: 
Շանդունի երկրաշարժերի վերահսկման վարչությունը հայտնել է, որ գրանցվել է 59 ստորգետնյա ցնցում, որոնց առավելագույն մագնիտուդը կազմել է 3.0 բալ։
Ըստ Global Times-ի, այն վերջին  տասնամյակի ընթացքում  նահանգում գրանցված ամենաուժեղ երկրաշարժն է եղել:

Ժամը 06:30-ի դրությամբ Պինգյուան ​​շրջանի առաջին ժողովրդական հիվանդանոցն ընդունել է երկրաշարժի հետևանքով վնասվածքներ ստացած 21 մարդու, որոնց մեծ մասը ունեցել է քերծվածքներ, գլխի վնասվածքներ և այլն: Այս պահին ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ չկան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր