Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, եղանակն առաջիկա օրերին          Աստղագուշակ սեպտեմբերի 7-ի համար, ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին       Արցախը լուծարված չէ, նրանց նպատակն է Արցախի անկումը բարդել Արցախի իշխանության վրա    

07 օգոս 2023 17:39

Կանխատեսվում է մինչեւ +40․․․+42 աստիճան տաքություն.Արաբական թերակղզու շրջաններից ՀՀ է ներթափանցում հզոր ջերմային ալիք

Արաբական թերակղզու շրջաններից Հայաստան է ներթափանցում հզոր ջերմային ալիք, որն իր հետ կբերի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում՝ այսօրվա համեմատ մոտ 4-6 աստիճանով, հայտնում է «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

«Չնայած այն հանգամանքին, որ գիտական բոլոր վերլուծությունները ցույց էին տալիս, որ օգոստոս ամսվա համար մեր տարածաշրջանում   սաստիկ շոգեր չեն սպասվում (ինչի վերաբերյալ օգոստոսի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարվել էր), սակայն մթնոլորտի շրջանառության կտրուկ փոփոխությունների արդյունքում օգոստոսի 10-ից, արաբական թերակղզու շրջաններից Հայաստան է ներթափանցում հզոր ջերմային ալիք, որն իր հետ կբերի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում՝ այսօրվա համեմատ մոտ 4-6 աստիճանով։

Օգոստոսի 10-13-ը ընկած ժամանակահատվածում ամենաբարձր ջերմաստիճանը ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում եւ Երեւանում կանխատեսվում է մինչեւ +40․․․+42 աստիճան տաքություն։

Օգոստոսի 10-13-ին Երեւանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի եւ Տավուշի հովիտներում սպասվում է նաեւ բարձր կարգի հրդեհավատանգ իրավիճակ»,- ասվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր