Անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Օդեսայում գտնվող ադրբեջանական SOCAR ընկերության օբյեկտներին          Մեր սպասումն ու ջերմ փափագն է, որ երկու արքեպիսկոպոսների դատավարությունները իրականացվեն բաց և թափանցիկ       Ղրիմի վերադարձը և Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի լինի, որոշ բաներ երբեք չեն փոխվում    

07 օգոս 2023 13:40

Տեսանյութ. Մենք՝ կռվող տղերքով, հունից դուրս ենք եկել,նահանջ չի լինելու, գնալու ենք մինչև վերջ․ «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար

«Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց, որ օգոստոսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հանրապետության հրապարակում նախատեսվում է հավաք։

«Հավաքվում ենք Հանրապետության հրապարակում, որ այս բոլոր հարցերին արդեն լուծում տանք։ Ես մի քանի տարի առաջ էլ ասացի, որ չի կարելի մարդուն լիարժեք հունից հանել։ Մենք՝ կռվող տղերքով, հունից դուրս ենք եկել, որովհետև տեսնում ենք, թե Արցախում ինչ է կատարվում՝ սով, լույս չկա, գազ չկա, անգամ արդեն ջուր չկա։ Եվ չգիտենք՝ այդ 120․000 հայերի հետ ինչ են պատրաստվում անել։ Ցեղասպանությո՞ւն, թե՞ սովից բոլորը մեռնեն, որ էստեղի ու էնտեղի մեր թշնամիները ուրախանան»,- ասաց նա։

Պողոսյանը կոչ արեց բոլոր հրամանատարներին միավորվել։

«Գնալու ենք մինչև վերջ։ Կապ չունի, որ դիրքերում չենք, սա արդեն ինձ համար դարձել է դիրք և թող բոլորիս համար դառնա դիրք։ Նահանջ չի լինելու, միայն առաջ և մինչև վերջ առաջ»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր