Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ․ ՊՆ-ն          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 27-ի համար       Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»    

08 օգոս 2023 13:59

Զելենսկուն սպասում է նույն Սաակաշվիլիի ճակատագիրը.խամաճիկների ճակատագիրը միշտ նույն կերպ է ավարտվում՝ նրանցից ազատվում են

ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին կրկնում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ճակատագիրը։

«Զելենսկին կրկնում է Սաակաշվիլիի ճակատագիրը… Վաշինգտոնի և Բրյուսելի խամաճիկների ճակատագիրը միշտ նույն կերպ է ավարտվում՝ նրանցից ազատվում են։ Հաջորդը Զելենսկին է։ Սաակաշվիլին հիշվում է միայն որպես փողկապը ծամող։ Նա իզգոյ է՝ բանտարկված։ Նույնն է սպասում նաև Զելենսկուն»,-ասել է Վոլոդինը Telegram-ալիքում։

ՌԴ Պետդումայի խոսնակը հայտարարել է, որ իր կառավարման հենց սկզբից «Սաակաշվիլիի ռեժիմը ընդգծված ռուսաֆոբ էր, նրան աջակցում էին ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն, ֆինանսավորում էին, զենք մատակարարում, զինվորականների ուսուցանում»։
«Նույնը, ինչ եղավ հետո Ուկրաինայում»,- ասել է նա։

Վոլոդինը հիշեցրել է, որ ավելի ուշ Սաակաշվիլին, «այլևս պետք չլինելով Արևմուտքին», դատապարտվել է իր հայրենիքում։ Ուկրաինայից նրան արտաքսել են՝ զրկելով քաղաքացիությունից։

«Պատմությունը կրկնվում է, բայց հիմա Զելենսկու հետ: Արևմուտքն արդեն հոգնել է նրանից և Կիևի անհագ ռեժիմից: Նրա երախտամոռությունը դարձել է գերակշռող: Դա բացահայտ ասվում է պաշտոնական մակարդակով Բրիտանիայում և նույնիսկ Լեհաստանում»,- հավելել է Վոլոդինը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր